Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ9 Ահա դու մի որդի կունենաս, որը հանգիստ մարդ կլինի։ Ես նրան հանգստություն եմ տալու շրջակա բոլոր թշնամիներից, նրա անունը Սողոմոն կլինի, և ես խաղաղություն ու հանգստություն եմ տալու Իսրայելին նրա օրերում։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Ահա քեզ մի որդի կծնվի. նա հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա իր բոլոր թշնամիներից, որովհետև նրա անունը Սողոմոն կլինի։ Ես խաղաղություն ու հանգստություն կտամ Իսրայելին նրա օրերին։ Տես գլուխը |
քանզի նա իշխում էր գետից այն կողմ գտնվող բոլոր երկրների վրա՝ Թափսայից մինչև Գազա, գետի այն կողմում եղած բոլոր թագավորությունների վրա։ Խաղաղություն էր տիրում նրա երկրում ու շրջակա բոլոր կողմերում։ (25) Սողոմոնի իշխանության օրոք Հուդայում և Իսրայելում, Դանից մինչև Բերսաբեե, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կյանք էին վարում, ուտում ու խմում։ (26) Սողոմոնն ուներ քառասուն հազար լծկան մատակ ձիեր և տասներկու հազար երիվարներ։ (27) Գործակալները Սողոմոն արքային ամեն ամիս պարեն էին մատակարարում. արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։ (28) Որտեղ գտնվում էր արքան, ըստ յուրաքանչյուրի վրա դրված հարկի՝ այնտեղ էին բերում նաև գարի ու հարդ՝ նժույգների և լծկան ձիերի համար։