Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 և Դավիթը չէր կարող գնալ նրա առաջ Աստծուն հարցում անելու համար, որովհետև վախենում էր Տիրոջ հրեշտակի սրից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Սակայն Դավիթը չկարողացավ գնալ նրա առաջ Աստծուն հարցնելու համար, որովհետև Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցրել էր նրան։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:30
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։


Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,


Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։


Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։


Նրա հրեշտակներին պատվիրված է քո մասին, Որ քեզ պահպանեն քո բոլոր ճանապարհներին։


Այս ամենով նրա առջև պիտի տագնապեմ, անդրադառնալով ավելի պիտի զարհուրեմ նրանից։


Հենց որ հիշում եմ, տագնապում եմ, քանզի ցավերն են պատել մարմինս։


Հե՛տ քաշիր ինձնից ձեռքդ. և ահդ թող ինձ չսարսափեցնի։


Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։


Այդ օրը Դավիթը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակն ինձ մոտ տանեմ»։


Այդ օրը Դավիթը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակը ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։


«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով


Տիրոջ խորանը, որ Մովսեսը պատրաստել էր անապատում, և ողջակեզների զոհասեղանը այն ժամանակ գտնվում էին Գաբավոնի Բամայում,


Դավիթն ասաց. «Այս է Տիրոջ՝ Աստծու տունը, և այս է ողջակեզների զոհասեղանը Իսրայելի համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ