Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Դավիթն ասաց Հովաբին և իր զորքի հրամանատարներին. «Գնացեք հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելին Բերսաբեեից մինչև Դան և տվյալնե՛ր բերեք ինձ, որ գիտենամ նրանց թիվը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Դավիթն ասաց Հովաբին և զորքի հրամանատարներին. «Գնացե՛ք իսրայելացիների մարդահամարն արե՛ք Բերսաբեեից մինչև Դան և հաշիվն ինձ մո՛տ բերեք, որ իմանամ նրանց թիվը»։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:2
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։


Ամբարտավանությունը մարդուն նկուն պիտի դարձնի, իսկ խոնարհներին Տերը պիտի փառավորի։


և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելին՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զատիկը տոնեն Երուսաղեմում, քանի որ քիչ մարդ էր հավաքվել՝ հակառակ գրվածի։


Ցորենը հնձելու օրերն էին։ Եվ Տերն Իսրայելին մահ ուղարկեց առավոտից մինչև ճաշի ժամ։ Մահ սկսվեց ժողովրդի մեջ. Դանից մինչև Բերսաբեե յոթանասուն հազար մարդ մեռավ։


Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։


“Թագավորությունը վերցնելու եմ Սավուղից և Դավթի թագավորությունն եմ հաստատելու Իսրայելի ու Հուդայի երկրի վրա Դանից մինչև Բերսաբեե”»։


Ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, իմացավ, որ Սամուելը դարձել է Տիրոջ մարգարե։


Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։


Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ