Նրանց սահմանները եղան Մաանայիմից սկսած ամբողջ Բասանը՝ Բասանի արքա Օվգի ամբողջ թագավորությունը, Հայիրի բոլոր ավանները, որոնք Բասանում են. վաթսուն քաղաք։
Մանասեի որդի Հայիրը վերցրեց Արգոբի ողջ շրջանը մինչև Գարգասիի ու Օմաքատիի սահմանները։ Բասանը կոչեց իր անունով՝ Ավովթ Հայիր, և մինչև այսօր էլ այդպես է կոչվում։