Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Արդ, Իսրայելի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ, դու նրան պիտի հաստատես այնտեղ, և նա առանձին պիտի բնակվի, ոչ մի հոգս այլևս չպիտի ունենա, և ոչ մի անիրավություն նրան այլևս չպիտի ընկճի, ինչպես նախկինում էր՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Իսրայելի իմ ժողովրդի համար մի տեղ պիտի որոշեմ և նրան հաստատեմ այնտեղ. նա բնակվում է իր տեղում և այլևս չպիտի շարժվի. անիրավության որդիները առաջվա նման այլևս չպիտի տանջեն նրան,

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:9
21 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։


Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։


Մի՞թե քո իմաստությամբ կամ խելքով ես քեզ համար հարստություն դիզել և ոսկի ու արծաթ ձեռք բերել քո գանձարանի համար։


Քո բարի պտուղները թող իմ սիրտը բխեցնի, Եվ թող պատմեմ թագավորի գործերի մասին։ Լեզուս նման է արագագիր դպրի գրչին։


Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։


Եվ նրանց կտնկեմ իրենց երկրում, և այլևս չեն վտարվի իրենց երկրից, որ ես տվեցի նրանց»,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։


Բնակվելու են իրենց երկրում, որ ես եմ տվել իմ ծառա Հակոբին, և որտեղ բնակվել են իրենց հայրերը։ Նրանք էլ են բնակվելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ մինչև հավիտյան։ Իմ ծառա Դավիթն էլ իշխան է լինելու նրանց համար հավիտյան։


Նրանց դուրս եմ բերելու ազգերից և նրանց հավաքելու եմ երկրներից, նրանց տանելու եմ իրենց երկիրը և


Բարություն անելու համար այցի կգնամ նրանց, հավատով, իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց կտնկեմ այս երկրում»։


իմ աչքը պիտի պահեմ նրանց վրա բարության համար, նրանց պիտի վերահաստատեմ այս երկրում. պիտի կառուցեմ նրանց և ոչ թե քանդեմ, պիտի տնկեմ նրանց և ոչ թե արմատախիլ անեմ։


փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։


Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները փրկություն են անվանվելու, և քո դռները՝ ցնծություն։


Դու արագորեն պիտի վերաշինվես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ։ Քեզ ավերողները քո միջից պիտի վտարվեն։


Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրա եղած մեծամեծերի անվան պես դարձրի քո անունը։


այն օրերից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի կարգել։ Ես խոնարհեցրի քո բոլոր թշնամիներին և պիտի բազմացնեմ քեզ ու ես՝ Տերս, քեզ համար տուն պիտի կառուցեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ