Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Արդ, հետևյա՛լն ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրի արոտավայրից, ուր ոչխարների հովիվ էիր, որ Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ հիմա այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի փարախից՝ ոչխարների ետևից, որպեսզի Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջև։ Օրհնյալ է Տերը՝ Աստված, որն ինձ ընտրեց և ոչ թե քո հորն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայելի՝ իր ժողովրդի վրա առաջնորդ կարգեց։ Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։


Արդ, այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրել եմ ոչխարների փարախից, որ Իսրայելի՝ իմ ժողովրդի առաջնորդ լինես։


Ամենուրեք, որ իսրայելացիների հետ եմ եղել, մի՞թե Իսրայելի ցեղերից որևէ մեկին կամ նրա դատավորներին, որոնց պատվիրել էի հովվել իմ ժողովրդին, որևէ բան եմ ասել, թե՝ ինչո՞ւ ինձ համար մայրի փայտից տուն չեք շինում”։


Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրա եղած մեծամեծերի անվան պես դարձրի քո անունը։


Հիմա Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի վրա լինի”։


“Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին” (Միք. 5.1(5.2))»։


նույնպես և Հակոբոսին և Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին, որոնք Սիմոնի որսակիցներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկա՛նց պիտի որսաս կյանքի համար»։


Դավիթը Սավուղի մոտից վերադարձավ, որ Բեթղեհեմում իր հոր ոչխարներն արածեցնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ