Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։
Պիտի ասեն. «Էլ չշարունակենք թշնամանքը և չզրկենք Սիոնի կույս դստերը»։ Ոտքի՛ կանգնիր և ծովո՛վ անցիր։ Սակայն թեկուզև դիմես դեպի Կիտիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։
Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։
Եգիպտոսի գույնզգույն թելերով բեհեզը քեզ համար որպես անկողնու ծածկոց է գործվել՝ շուրջդ փառք հյուսելու, իսկ ելիմացիների կղզիների ծիրանի ու կապուտակ հանդերձանքն էլ քեզ համար պաճուճանքի զարդ է եղել։