Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Սեմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։ Արամի որդիները՝ Հուս, Եմովլ, Գաթեր և Մոսոք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սեմի որդիները՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր և Մոսոք։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:17
22 Խաչաձեւ Հղումներ  

Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։


Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,


Այնտեղ են Ասուրը և նրա ողջ զորքը՝ բոլորն էլ խոցված։


Խառանը, Քանանն ու Դադանը (նրանք էլ քո վաճառականներն են), Սաբան, Ասուրն ու Քալմանը՝ քո վաճառականները,


Լիդացիներն ու լիբիացիներն են եղել քո զորքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղավարտները քեզ մոտ են կախել, նրանք են փառավորել քեզ։


նաև Զամբրիի բոլոր թագավորներին, Ելամի բոլոր թագավորներին ու պարսից բոլոր թագավորներին.


Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։


Իսկ էլամացիները, կապարճներ առած, ձի հեծած և հարձակվող գնդերով պիտի գան,


Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։


Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Զորությունից զորություն պիտի ընթանա, Եվ հրեշտակների Աստվածը պիտի երևա Սիոնում։


մոտեցան Զորաբաբելին և տոհմերի իշխաններին ու նրանց ասացին. «Մենք էլ կառուցենք ձեզ հետ, քանի որ մենք էլ ենք պաշտում ձեր Աստծուն, և մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այն օրից, երբ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց»։


Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Միջագետքից կանչեց ինձ մովաբացիների Բաղակ արքան, Արևելքի լեռներից, և ասաց. “Արի՛, նզովի՛ր Հակոբին ինձ համար, արի՛, անիծի՛ր Իսրայելին ինձ համար”։


Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը


ԱՅՍ Է ՍԵՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սեմը հարյուրամյա հասակում՝ ջրհեղեղից հետո երկրորդ տարում, ծնեց Արփաքսադին։


նա՝ Կայնանի, նա՝ Արփաքսադի, նա՝ Սեմի, նա՝ Նոյի, նա՝ Ղամեքի,


արադացիներին, սամարացիներին և ամաթացիներին։


Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։


Սեմը՝ Հաբեթի երեց եղբայրը՝ Եբերի սերունդների նախահայրը, նույնպես որդիներ ծնեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ