Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկ որդուն, քանանացիներին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, և Քետին,

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:13
13 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Ինձ մո՛տ ուղարկիր քետացի Ուրիային»։ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։


Երբ Հորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագավորները՝ լեռնայինները, դաշտայինները, և՛ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, և՛ նրանք, որ Լիբանանի մոտ էին, նաև քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները լսեցին,


Քո առջևից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խևացիներին, քանանացիներին ու քետացիներին։


Ապա Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ Քետի որդիների դուստրերից։ Եթե Հակոբը կին առնի այս երկրի դուստրերից՝ քետացիներից, էլ ինչո՞ւ եմ ապրում»։


Այդպես ագարակն ու նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփական գերեզմանոց։


Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին՝ ասելով.


Աբրահամը վեր կացավ իր ննջեցյալի մոտից և դիմելով Քետի որդիներին՝ ասաց.


Քամը՝ Քանանի հայրը, տեսնելով իր հոր մերկությունը, դուրս ելավ ու այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։


պատրոսիիմացիներին, քասղոնիիմացիներին, որոնցից առաջացան փղշտացիները, և կափթորիմացիներին։


հեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ