8 Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։
8 Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։
«Մա՛յր Սիոն»,- ասաց մարդը, Եվ մարդը ծնվեց նրա մեջ։ Եվ նրա հիմքերը Բարձրյալն ինքը գցեց։
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով մեզ սիրեց,
քանի որ մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։
Այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից և պատմում ենք ձեզ. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա։
Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, և նրա մեջ ճշմարտություն չկա։
Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, սուտ է և տակավին խավարի մեջ է։
Սրանով են միմյանցից տարբերվում Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և նա, ով չի սիրում իր եղբորը։
Ամեն ոք, ով բնակվում է նրա մեջ, չի մեղանչում. և ամեն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան, ո՛չ էլ ճանաչել։
Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։
Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։