Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եղա օրենքի տակ նրանց պես, ովքեր օրենքի տակ են, չնայած այլևս օրենքի տակ չէի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են։ Օրենքի տակ չեղողների հետ եղա օրենքի տակ չեղողի պես՝ լինելով ոչ թե առանց Աստծու օրենքի, այլ Քրիստոսի օրենքի տակ, որպեսզի շահեմ նրանց, ովքեր օրենքի տակ չեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 9:21
22 Խաչաձեւ Հղումներ  

Քանզի հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ՝ ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս կարևորներից,


Երբ անցնում էին քաղաքներով, նրանց հանձնարարում էին պահել Երուսաղեմում գտնվող առաքյալների և երեցների կողմից պատվիրված հրամանները։


Հավատացյալ հեթանոսների մասին մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցված զոհերից ու արյունից, խեղդամահ արված կենդանուց և պոռնկությունից»։


Բոլոր նրանք, ովքեր մեղանչեցին առանց Աստծու օրենքի, առանց Օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են Օրենքն ունենալով, Օրենքով էլ կդատվեն,


Այսպես ուրեմն, երբ հեթանոսները, որ Օրենքը չունեն, բնականորեն են Օրենքի պահանջները կատարում, նրանք, Օրենքը չունենալով, իրենք իրենց համար օրենք են։


Ինձ հաճելի է Աստծու օրենքը ներքին մարդու տեսանկյունից,


Բայց գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։


որպեսզի Օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ Հոգու։


Այս եմ միայն ուզում սովորել ձեզնից. Հոգին ստացաք Օրենքը գործադրելո՞վ, թե՞ քարոզությանը հավատալով։


Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը։


Բայց այս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը։ Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ և նրանց սրտում պիտի գրեմ դրանք։ Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ