Ա Կորնթացիներին 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ2 Թե՞ չգիտեք, որ սրբերն են դատելու աշխարհը։ Եվ եթե ձեր միջոցով է դատվում աշխարհը, ապա արժանի չե՞ք չնչին հարցերի դատեր անելու։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ2 Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշխարհը դատելու։ Եվ եթե աշխարհը ձեր միջոցով է դատվում, ապա աննշան բաների դատաստանն անելու արժանի չե՞ք։ Տես գլուխը |
Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։