Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և դուք տակավին ձեր մեղքերի մեջ եք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 15:17
15 Խաչաձեւ Հղումներ  

որ մահվան մատնվեց մեր հանցանքների համար և հարություն առավ՝ մեզ արդարացնելու համար։


Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.


Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև ձեր հավատը։


որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծու վրա դնեք։


Որովհետև, եթե հաշտվեցինք Աստծու հետ իր Որդու մահվամբ այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա՜փ առավել փրկված կլինենք նրա կյանքով, երբ արդեն հաշտված ենք։


և որի միջոցով կփրկվեք, եթե պահեք այն ձևով, ինչպես որ այն ձեզ քարոզեցի, այլապես իզուր հավատացած կլինեք։


Նրան Աստված իր զորությամբ բարձրացրեց՝ որպես առաջնորդ և փրկիչ՝ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տալու համար։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանն ասա՛. “Այսպես խոսե՛ք ու ասե՛ք. մեր մոլորություններն ու անօրենությունները մեր մեջ են, և մենք դրանց մեջ մաշվում ենք, ինչպե՞ս ապրենք”։


Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ