Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 14:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Որպես օրինակ վերցրե՛ք երաժշտական անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը. եթե սրանք տարբեր հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրի՞նգ են նվագում, թե՞ քնար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 14:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Կամ եթե շեփորը խառնաշփոթ ձայներ արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։


Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։


Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. “Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք”։


և ասում. “Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք”։


Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։


Այժմ, եղբայրնե՛ր, եթե գամ ձեզ մոտ լեզուներ խոսելով, ձեզ ինչո՞վ օգտակար կլինեմ, թե չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ էլ ուսուցմամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ