Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 11:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ամեն տղամարդ, երբ աղոթելիս կամ մարգարեանալիս գլուխը ծածկած պահի, անպատված կլինի իր գլուխը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ամեն տղամարդ, երբ գլուխը ծածկած աղոթք է անում կամ մարգարեանում, անպատվում է իր տիրոջը։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 11:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։


Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։


մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։


Բնությունն ինքը չի՞ ուսուցանում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազերով է, դա անարգանք է իր համար,


Այդ օրը զորքը գաղտագողի էր քաղաք մտնում, ինչպես ամոթահար զորքն է փախչում պատերազմից։


որովհետև որդին անարգում է հորը, և դուստրը կելնի իր մոր դեմ, հարսը՝ իր սկեսրոջ դեմ, և մարդու թշնամին իր ընտանիքը կլինի։


Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։


Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի։


Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։


մի՛ արհամարհեք մարգարեությունները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ