15 որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։
Ձեր հանդեպ լցված եմ Աստծու նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի միակ փեսայի հետ՝ որպես անբիծ կույս՝ Քրիստոսին ներկայացնելու համար։
Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։
նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ մեկին չմկրտեցի, բացի Կրիսպոսից ու Գայիոսից,
Մկրտեցի նաև Ստեփանասի ընտանիքը։ Չգիտեմ ամենևին, թե ուրիշ մեկի մկրտած լինեմ.