Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:14
7 Խաչաձեւ Հղումներ  

Իշխանը չպետք է իր ժողովրդի ժառանգությունից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալվածքներից ու իր ժառանգությունից պետք է ավանդ թողնի իր որդիներին, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի՝ յուրաքանչյուրն իր բնակավայրից»։


Նրա կին Հեզաբելն ասաց. «Դու այդպե՞ս ես թագավորություն անում Իսրայելի վրա։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափվի՛ր, և ես քեզ կհանձնեմ հեզրայելացի Նաբոթի այգին»։


Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։


Խոսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ Սավուղն ասաց. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդյոք Հեսսեի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կտա՞ և կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարյուրապետներ կդարձնի՞։


Ձեր դուստրերին յուղագործներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի։


Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանա և տա իր ներքինիներին և ծառաներին։


Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնա, որովհետև այն իմ տան մոտ է։ Դրա փոխարեն դրանից ավելի լավ այգի կտամ քեզ, և եթե կամենաս, այգու արժեքը արծաթով կվճարեմ, և սա ինձ համար բանջարանոց կլինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ