Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Այլազգիները կանչեցին իրենց քրմերին, գուշակներին և իմաստուններին ու ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, ասացե՛ք մեզ, թե այն ինչպե՛ս հետ ուղարկենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակողներին և ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը. մեզ մի խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես այն ուղարկենք իր տեղը»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնը կանչեց եգիպտացիների իմաստուններին ու կախարդներին։ Եգիպտացիների գիտունները նույնն արեցին իրենց կախարդությամբ։


Լույսը բացվեց. փարավոնը խռովված էր։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր երազահաններին և իր բոլոր իմաստուններին ու պատմեց իր երազը, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել այն։


Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։


Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով, և նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։


Աստծու տապանակը յոթ ամիս այլազգիների երկրում էր, և նրանց երկիրը մկներով լցվեց։


Նրանք մարդ ուղարկեցին և այլազգիների բոլոր իշխաններին իրենց մոտ հավաքելով՝ ասացին. «Իսրայելի Աստծու տապանակն ի՞նչ անենք»։ Գեթացիներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող մեզ մոտ փոխադրվի»։ Եվ Աստծու տապանակը փոխադրվեց Գեթ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ