Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Այլազգիները ճակատամարտ տվեցին Իսրայելի դեմ. մարտն սկսվեց, և Իսրայելը պարտվեց այլազգիներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:2
13 Խաչաձեւ Հղումներ  

Մեր ընթացքը քննության առնվեց ու հանդիմանվեց. դառնա՛նք դեպի Տերը,


Եղբայրը պիտի լքի իր եղբորը, ինչպես ռազմի դաշտում, առանց որևէ մեկից հետապնդված լինելու։ Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին։


Լեռան վրա բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց ու կոտորեցին՝ քշելով մինչև Հերմա։ Ապա վերադարձան բանակատեղի։


Իսրայելի որդիներն այլևս չեն կարող կանգնել իրենց թշնամիների դեմ, այլ թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք դարձան։ Այլևս ձեզ հետ չեմ լինի, քանի դեռ այդ նզովվածը չեք վերացնի ձեր միջից։


Իսրայելացիները և այլազգիները միմյանց դեմ էին կանգնել ճակատ առ ճակատ։


Նա եկավ կանգնեց, ձայն տվեց Իսրայելի բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ եք մեր դեմ ելել պատերազմելու։ Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սավուղի ծառաները։ Ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, որ իմ դեմ ելնի։


Այդ օրերին այլազգիները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը նրանց դեմ պատերազմի ելավ և Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։


Այլազգիները պատերազմեցին նրանց դեմ, և Իսրայելի այրերը փախան դեպի իրենց վրանները։ Շատ մեծ կոտորած եղավ, և իսրայելացիներից երեսուն հազար հետևակ ընկավ։


Ռազմի դաշտում չորս հազար զինվոր ընկավ։ Երբ զորքը վերադարձավ բանակատեղի, Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերն այսօր մեզ պարտության մատնեց այլազգիների առաջ։ Սելովից մեզ մոտ բերենք մեր Աստծու Ուխտի տապանակը, որ մեզ մոտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ