Նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամավորներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին և ասաց. «Երբ եղջերափողի ձայն լսեք, աղաղակե՛ք. “Աբեսաղոմը թագավորեց Քեբրոնում”»։
Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։
Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների մեջ՝ Աստծու հրամանով։ Հեսուն նրան տվեց Արբոկ քաղաքը, որը Ենակի որդիների մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը։
Արդ, գնացե՛ք, ավելի լա՛վ պատրաստվեք, դիտե՛ք ու հայտնաբերե՛ք, թե նա որտեղ ոտք կդնի։ Շո՛ւտ հասեք այն տեղը, որտեղ ասում եք, թե նա գտնվում է։ Չլինի, թե նա խորամանկություն անի։