Դավիթն ու նրա մարդիկ ելնում ու հարձակվում էին գեսերացիների, գիզերացիների ու ամաղեկացիների վրա, որոնք բնակվում էին Գեղամսուրի պարսպապատ ապահով քաղաքներից մինչև Եգիպտոս։
Այլազգիների նախարարներն ասացին. «Ովքե՞ր են դրանք, որ անցնում են»։ Անքուսն իր նախարարներին ասաց. «Չէ՞ որ դա Իսրայելի Սավուղ արքայի ծառա Դավիթն է։ Ահա երկու տարի է, ինչ մեզ մոտ է, և մեր կողմն անցած օրից մինչև այսօր նրա մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել»։