Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ուրեմն առնեմ իմ հացը, գինին և խուզողների համար մորթված անասուններս ու տամ այս մարդկանց, որոնց որտեղից լինելը չգիտեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ես իմ հացը, իմ ջուրը, խուզողների համար մորթած անասուններս վերցնեմ ու տամ մարդկա՞նց, երբ չգիտեմ, թե որտեղից են»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:11
16 Խաչաձեւ Հղումներ  

Սոքքոթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեն և Սաղմանան արդեն քո ձեռքում են, որ մենք քո զորքին հաց տանք»։


Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։


Առանց տրտնջալու հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ։


իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ,


Կամ թե պատառս մենա՞կ կերա ես ու չհանեցի՞ բաժին որբերին։


Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստությամբ և շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարո։


Թող Տերը դատ անի իմ ու քո միջև և իմ վրեժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։


Քո մտքում մի՛ ասա. “Իմ ուժով ու ձեռքի զորությամբ եմ տիրացել այս մեծ հարստությանը”,


Գեդեոնը եկավ Սոքքոթի իշխանների մոտ և ասաց նրանց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեն և Սաղմանան քո ձեռքում են, որ մենք հաց տանք սովից սպառված քո մարդկանց”»։


Լսել եմ, որ խուզում ես քո հոտերը։ Քո հովիվները մեզ հետ էին այստեղ՝ անապատում, և մեզ հետ որքան մնացել են Կարմելոսում, նրանց արգելք չհանդիսացանք և ոչ մի բանի ձեռք չտվեցինք։


Դավթի ծառաները վերադարձան իրենց ճանապարհով, եկան և այդ խոսքերը հաղորդեցին Դավթին։


Այնտեղից նա գնաց Փանուել և նրանց հետ նույն ձևով խոսեց։ Փանուելի մարդիկ նրան պատասխան տվեցին այնպես, ինչպես պատասխանել էին Սոքքոթի մարդիկ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ