Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Պատասխան տալով՝ Աստծու քահանան Դավթին ասաց. «Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց։ Եթե քո ծառաները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Դավիթը քահանային պատասխանեց ու նրան ասաց. «Իսկապես անցած երեք օրերի ընթացքում կանայք մեզանից հեռու են եղել. երիտասարդների մարմինները մաքուր են լինում հասարակ առաքելության գնալիս, սակայն այսօր որչափ ավելի մաքուր պիտի լինեն նրանց մարմինները, որ ուտեն սրբագործված հացը»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ.


Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Դրանք թող ուտեն սուրբ վայրում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերվող նվերների մեջ ամենասուրբն է։ Դա հավիտենական օրենք է»։


Նվիրագործման զամբյուղից, որ դրված էր Տիրոջ առաջ, մի բաղարջ հաց վերցրեց, ինչպես նաև ձիթայուղով հունցված մի հաց, և դրեց ճարպի ու աջ թևի վրա։


որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել։


Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։


Մովսեսը լեռից իջավ ժողովրդի մոտ ու մաքրեց նրանց։ Եվ լվացին իրենց զգեստները։


Եվ ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք. երեք օր կանանց չմերձենաք»։


Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես Առաջավորության հացը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ