Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 ու կուղարկեմ պատանյակին՝ ասելով. “Գնա՛, նետերը գտի՛ր”։ Եթե ասեմ պատանյակին՝ “Քեզանից այս կողմ է նետը, այս կողմո՛ւմ փնտրիր”, կգաս. նշանակում է խաղաղություն է քեզ համար, և ոչ մի վտանգ չկա, վկա է Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Ահա մի տղայի կուղարկեմ, կասեմ. “Գնա նետերը գտի՛ր”. և եթե տղային ասեմ. “Ահա նետերը քեզանից այս կողմն են, վերցրո՛ւ դրանք”, այդ ժամանակ կգաս, որովհետև քեզ համար խաղաղություն է, և ոչ մի բան չկա, կենդանի է Աստված։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:21
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդվեն իմ անունով, թե կենդանի է Տերը, ինչպես որ սովորեցրին իմ ժողովրդին երդվել Բահաղին, ապա նրանք կհաստատվեն իմ ժողովրդի մեջ։


և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։


Եթե նրանք նույնիսկ ասեն, թե կենդանի է Տերը, միևնույն է, սուտ երդված կլինեն։


որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։


Ես երեք նետ կարձակեմ, իբր նպատակակետի վրա,


Իսկ եթե ասեմ պատանյակին՝ “Քեզանից այն կողմ է նետը”, գնա՛, քանի որ Տերն է քեզ արձակել։


Նա ասաց պատանյակին. «Վազիր գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ»։ Նա նետեր արձակեց, և պատանին վազեց, որ դրանք բերի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ