Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Կենդանի է Տերը՝ Իսրայելին փրկողը, եթե իմ որդի Հովնաթանն էլ մեղանչած լինի, մահապատժի կենթարկվի»։ Ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 քանզի կենդանի է Իսրայելն ազատող Տերը, և եթե իմ որդի Հովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնի»։ Եվ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:39
10 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը խիստ բարկանացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը. այդ բանն անող մարդն արժանի է մահվան։


Սավուղն ասաց նրան. «Աստված թող պատժի ինձ, եթե դու այսօր մահապատժի չենթարկվես»։


Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,


և ունայնություն կա այդ ամենի մեջ։ Նույն դիպվածն է վերապահված արդարի ու ամբարիշտի, բարու և չարի, մաքուրի և անմաքուրի, զոհ մատուցողի ու չմատուցողի, ինչպես բարեգործի, այնպես էլ մեղսագործի, ինչպես երդում տվողի, այնպես էլ երդումից վախեցողի համար։


Սավուղը նրան Տիրոջ անունով երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի»։


Սավուղն ասաց. «Դու մահապատժի կենթարկվես, Աքիմելե՛ք, դու և քո հոր ամբողջ տունը»։


Ինչքան ժամանակ որ Հեսսեի որդին կենդանի է, քո թագավորությունը հաստատուն չի լինի։ Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դավթին բերե՛լ տուր, քանի որ նա մահապարտ է»։


Սավուղն անսաց Հովնաթանի խոսքին ու երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը. նա չպիտի մեռնի»։


Այն ժամանակ նա ասաց Իսրայելի բոլոր մարդկանց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը մյուս կողմը կկանգնենք»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։


Արքան գնաց և ասաց Հովաբին. «Ահավասիկ անում եմ ըստ քո ասածի. գնա հե՛տ դարձրու, բե՛ր պատանի Աբեսաղոմին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ