Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 ինձնից հեռանալուց հետո երկու մարդ պիտի գտնես Ռաքելի գերեզմանի մոտ, Բենիամինի լեռան վրա, որոնք արագավազ պիտի գան ու քեզ ասեն. “Գտնվեցին այն էշերը, որ փնտրելու էիր գնում, իսկ հայրդ, էշերի հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. “Ի՞նչ անեմ իմ որդու համար”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինի երկրի սահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերի հոգսը թողած, մտածում է ձեր մասին ու ասում. "Ի՞նչ անեմ տղայիս համար"”։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:2
7 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը մեկնեց Բեթելից, և Եփրաթա չհասած, Ռաքելը ծննդաբերեց։ Նրա ծննդաբերությունը դժվարին եղավ,


Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից և մոտեցել էի Եփրաթային, որը Բեթղեհեմն է, քանանացիների երկրում մեռավ քո մայրը՝ Ռաքելը, և ես նրան թաղեցի Եփրաթայի ճանապարհին»։


Այսպես է ասում Տերը. «Մի ձայն լսվեց Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը ողբում էր իր որդիներին, որդիների համար չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային»։


Սելալեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Արեմ քաղաքը՝ տասներեք քաղաքներ և նրանց ավանները։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը՝ ըստ իրենց տոհմերի։


Սավուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ հայտնեց, որ էշերը գտնվել են»։ Սակայն թագավորության մասին Սամուելի ասածները նրան չհայտնեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ