Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Մյուս տարի Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ մատուցելու տարեկան զոհը և ուխտի զոհը, իր հետ վերցնելով նաև տասանորդը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքով ելավ Սելով՝ տարեկան զոհը մատուցելու և իր ուխտը կատարելու Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:21
7 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։


Տե՛ր, լսի՛ր աղոթքներս, թող քեզ հասնի աղաղակս,


Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։


Այնտե՛ղ կմատուցեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր առաջին բերքը, ձեր ուխտի, ձեր կամավոր և ձեր խոստովանության նվերները, նաև ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։


Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։


Այդ մարդը տարեցտարի ելնում էր իր Արիմաթեմ քաղաքից, գնում էր Սելով՝ Տիրոջը՝ Զորությունների Աստծուն երկրպագելու և զոհ մատուցելու։ Այնտեղ Տիրոջ քահանաներն էին Հեղին և նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը։


Մայրն ամեն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամյա զոհը մատուցելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ