Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 11:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Իմ ծննդից ի վեր լսել եմ իմ հայրենի ազգից, թե դու, Տե՛ր, քեզ համար իբրև հավիտենական ժառանգություն Իսրայելին ընտրեցիր բոլոր ազգերի միջից և մեր հայրերին՝ իրենց ազգատոհմից, և նրանց համար արեցիր այն ամենը, ինչ խոստացար»։ Եվ դարձյալ աղոթելով՝ այսպես էր ասում. «Աստվա՛ծ Աբրահամի, Աստվա՛ծ Իսահակի և Աստվա՛ծ Հակոբի, օրհնյա՜լ ես դու հավիտյան։ Ես լսել եմ հայրենի գրքերից, թե դու, Տե՛ր, երկրից երկինք՝ ապաշխարությունից դեպի հավիտենական կյանք, փոխեցիր Ենովքին։ Ես լսել եմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու Նոյին փրկեցիր ջրհեղեղից։ Ես լսել եմ հայրենի գրքերից, Տե՛ր, թե իր մարդկանց առաջ, թագավորների մեջ փառավորեցիր Աբրահամին։ Ես լսել եմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու Հովնանին կետ ձկան մեջ կենդանի պահեցիր։ Ես լսել եմ իմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու երեք մանուկներին հնոցի հրից փրկեցիր և Դանիելին առյուծների գուբից ազատեցիր։ Ես լսել եմ իմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու փրկեցիր մահվան դատապարտված Հուդայի երկրի արքա Եզեկիային և ողորմեցիր նրան, երբ աղոթքի կանգնեց իր կյանքի համար, և շնորհեցիր ու նրա կյանքին ավելացրիր ևս տասնհինգ տարի։ Ես լսել եմ իմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու, լսելով Աննայի աղոթքներն ու խնդրանքները, նրան զավակ շնորհեցիր՝ մեծ Սամուելին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 11:5
0 Խաչաձեւ Հղումներ  

Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ