Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ24 Անտիոքոսը թեև նախատինքի այս խոսքերի համար իրեն արհամարհված զգաց, բայց որովհետև դեռևս իր ձեռքին էր եղբայրներից կրտսերի կյանքը, սկսեց ոչ միայն մխիթարական խոսքեր ասել, այլև իրոք երդվում էր, թե նրան հարստություն կպարգևի, ավագության կհասցնի, երանելի կդարձնի երկրում, միայն թե հրաժարվի իր նախնիների օրենքից։ Նրան իշխանություն կտա և թագավորների բարեկամ կդարձնի։ Տես գլուխը |