ՍԱՂՄՈՍՆԵՐ 87 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԵրուսաղեմը փառքի մեջ Կորխի որդիներին։ Սաղմոս. երգ։ 1 Նրա հիմքերը սուրբ սարերի վրա են։ 2 Տերը սիրում է Սիոնի դռներն ավելի, քան Հակոբի բնակարանները։ 3 Փառավոր բաներ են պատմվում քո մասին, ո՛վ Աստծու քաղաք։ (Սելա)։ 4 Ռահաբին և Բաբելոնին պիտի հիշեմ նրանց մեջ, որոնք ճանաչում են ինձ. ահա փղշտացիները և Տյուրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնվել։ 5 Եվ Սիոնի համար պիտի ասվի. «Այս մարդը և այն մարդը ծնվել են նրանում» և՝ «Ինքը Բարձրյալը հաստատեց նրա հիմքերը»։ 6 Տերն ազգերն արձանագրելու ժամանակ պիտի հայտնի. «Սա այնտեղ է ծնվել»։ (Սելա)։ 7 Եվ երգիչները, ինչպես որ պար բռնողները, պիտի ասեն. «Իմ բոլոր աղբյուրները քո մեջ են»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia