ՍԱՂՄՈՍՆԵՐ 23 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՏերն իմ Հովիվն է Դավթի սաղմոս։ 1 Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։ 2 Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ 3 Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ իր անվան համար։ 4 Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։ 5 Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։ 6 Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia