ՀՈԲ 25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Բաղդատ Սոքեցին պատասխանեց. 2 «Իշխանությունն ու վախը նրա մոտ են. նա իր բարձրերում խաղաղություն է անում։ 3 Նրա գնդերին մի՞թե թիվ կա, և նրա լույսն ո՞ւմ վրա չի ծագում։ 4 Աստծու առաջ մարդ ինչպե՞ս կարդարանա, կամ կնոջից ծնվածն ինչպե՞ս մաքուր կլինի։ 5 Տե՛ս, մինչև անգամ լուսինը լուսավոր չէ. աստղերն էլ նրա աչքի առաջ մաքուր չեն։ 6 Ո՜ւր մնաց մարդը, որ մի որդ է, և մարդու որդին, որ մի ճիճու է»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia