Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 113 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, Այլ քո անվա՛նը փառք տուր Քո ողորմության և ճշմարտության համար։

10 Թող երբեք չասեն հեթանոսների մեջ, Թե՝ «Ո՞ւր է նրանց Աստվածը»։

11 Մեր Աստվածը երկնքում և երկրում է. Այն, ինչ կամեցավ, կատարեց։

12 Հեթանոսների կուռքերը ոսկի և արծաթ են, Ձեռագործերն են մարդկանց որդիների։

13 Բերան ունեն, բայց չեն խոսում, Աչքեր ունեն, բայց չեն տեսնում։

14 Ականջներ ունեն, բայց չեն լսում, Քիթ ունեն, բայց չեն հոտոտում։

15 Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, Ոտքեր ունեն, բայց չեն քայլում, Եվ նրանց կոկորդում ձայն չկա։

16 Նրանց նման կլինեն նրանք, ովքեր ստեղծեցին նրանց, Եվ բոլոր նրանց հուսացողները։

17 Իսրայելի տունը Տիրոջը հուսաց. Օգնական և ապավեն է նրանց։

18 Ահարոնի տունը Տիրոջը հուսաց. Օգնական և ընկերակից է նրանց։

19 Տիրոջից երկյուղածները հուսացին Տիրոջը. Օգնական և փրկիչ է նրանց։

20 Տերը հիշեց մեզ և օրհնեց մեզ, Տերն օրհնեց Իսրայելի տունը, Տերն օրհնեց Ահարոնի տունը։

21 Տերն օրհնեց իրենից երկյուղածներին, Փոքրերին ու մեծերին.

22 Տերը պիտի ավելացնի ձեզ, Ձեզ և ձեր որդիներին։

23 Օրհնված եք դուք Տիրոջից, Որ երկինքն ու երկիրը ստեղծեց։

24 Տիրոջն է երկինքների երկինքը, Եվ երկիրը տվեց մարդկանց որդիներին։

25 Ոչ թե մեռելները պիտի օրհնեն քեզ, Եվ ոչ էլ բոլոր դժոխք իջնողները,

26 Այլ ողջերս պիտի օրհնենք Տիրոջը Այսուհետև մինչև հավիտյան։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ