Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Արդարների ճակատագիրը

1 Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։

2 Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք,

3 իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք խաղաղության մեջ են։

4 Ու թեպետև մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանց հույսը լի է անմահությամբ,

5 ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ խրատից, պիտի ավելի մեծ բան գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտավ իրեն։

6 Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ, և իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց։

7 Եվ երբ Տերն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպես կայծակը եղեգի միջով։

8 Պիտի դատեն ազգերին և տիրեն ժողովուրդներին, և նրանց վրա հավիտյան թագավորելու է Տերը։

9 Նրանք, որ իրենց հույսը դրել են Աստծու վրա, պիտի իմանան ճշմարտությունը, և նրանք, որ հավատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները և ողորմությունը, և իր ընտրյալների համար է նրա այցելությունը։

10 Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարությունն ու ապստամբեցին Տիրոջ դեմ, պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան։

11 Քանզի ով անարգում է իմաստությունն ու խրատը, թշվառական է. ունայն է նրանց հույսը, անօգուտ է նրանց վաստակը, և բանի պետք չեն նրանց գործերը։

12 Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարո, և անիծված են նրանց ծնունդները։

13 Երանելի է անարատ ամուլը, որ հանցավոր անկողին չի ճանաչել. նա վարձ կընդունի հոգիների այցելության օրը։

14 Նաև ներքինին, որ իր ձեռքով անիրավություն չի գործել և ոչ էլ չարություն է խորհել Տիրոջ մասին. ըստ իր հավատի՝ նրան ընտիր շնորհ է տրվելու և ցանկալի տեղ՝ Տիրոջ տաճարում։

15 Քանզի փառավոր է բարի վաստակների պտուղը, և անսխալ՝ իմաստության արմատը։

16 Շնացողների որդիները լինելու են պակասավոր, և ապօրինի անկողնու զավակը պիտի ոչնչանա։

17 Եվ եթե երկարակյաց էլ լինեն, ոչնչություն են համարվելու, իսկ իրենց կյանքի վախճանին անարգվելու է նրանց ծերությունը։

18 Իսկ եթե արագ հասնի վախճանը, հույս չեն ունենալու, և ոչ էլ հանդիմանության օրը՝ մխիթարություն։

19 Քանզի այսպես է կարգը. անիրավ սերնդին՝ չարաչար վախճան։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ