Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 9 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԵսթերի խոստումը 1 Առնաթևը Եսթերի բոլոր խոսքերը հաղորդեց Մուրթքեին, 2 իսկ Մուրթքեն ասաց Առնաթևին. «Գնա՛ և նրան ասա՛. “Եսթե՛ր, մի՛ ասա ինքդ քեզ, թե՝ միայն ես կփրկվեմ թագավորության բոլոր հրեաներից։ 3 Որովհետև եթե այժմ անտեսես, ուրիշ տեղից կգա հրեաների փրկությունն ու օգնությունը, իսկ դու և քո հոր ընտանիքը կկորչեք։ Եվ ո՞վ գիտի, որ դու այսպիսի ժամանակի համար չես թագավորության եկել”»։ 4 Եսթերն Առնաթևին մի անգամ ևս ուղարկեց Մուրթքեի մոտ՝ ասելով. 5 «Գնա՛ և հավաքի՛ր Սիսիս քաղաքում ապրող հրեաներին. ինձ համար ծո՛մ պահեք. մի՛ կերեք, և մի՛ խմեք երեք օր՝ ո՛չ գիշերը, ո՛չ էլ ցերեկը։ Ես և իմ նաժիշտները նույնպես ծոմ կպահենք։ Ապա կմտնեմ արքայի մոտ և, չնայած այդ անելը դեմ է թագավորական օրենքին, կանեմ այդ, և եթե ինձ մահ վիճակվի, չեմ հապաղի»։ 6 Մուրթքեն գնաց և արեց այնպես, ինչպես պատվիրել էր Եսթերը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia