Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Մուրթքեի պատվերը Եսթերին

1 Եվ ասաց նրան, որ Եսթերին այսպես պատվիրի. «Մտի՛ր և խնդրի՛ր արքային ու աղաչի՛ր մեր ժողովրդի համար։

2 Հիշի՛ր քո տառապանքի օրերը և թե ինչպես ես սնվել իմ ձեռքերով, որովհետև փոխարքան՝ Համանը, մեզ մահվան է դատապարտել։

3 Արդ, աղաչի՛ր Տիրոջը՝ Աստծուն, խնդրանքներով և խոսի՛ր թագավորի հետ մեր մասին, որ մեզ փրկես մահվանից։

4 Առնաթևը մտավ Եսթերի մոտ և այս ամենը հաղորդեց նրան։

5 Իսկ նա ասաց Առնաթևին. «Գնա՛ Մուրթքեի մոտ և ասա՛ նրան.

6 “Մեր թագավորության բոլոր ազգերը գիտեն, որ եթե որևէ այր կամ կին առանց կանչվելու մտնի թագավորի մոտ՝ ներքին սենյակը, չի փրկվի, բացի նրանից, ում արքան իր ոսկե գավազանը երկարի։ Իսկ ես կանչված չեմ արքայի մոտ մտնելու, և ահա արդեն երեսուն օր է”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ