Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Մուրթքեի տագնապը

1 Մուրթքեն, երբ լսեց այս ամենը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագավ, իր գլխին մոխիր ցանեց և դուրս գալով քաղաքի հրապարակը՝ աղաղակում էր ու ասում. «Ինչո՞ւ եք անմեղ տեղը վերացնում իմ պանդուխտ ազգը, որը ոչ մի չարիք չի գործել»։

2 Նա եկավ մինչև արքունիքի դուռը ու կանգնեց, քանի որ նույնիսկ արքունիքի գավիթը մտնելու արժանի չէր, որովհետև քուրձ էր հագել և մոխիր ցանել։

3 Եվ բոլոր նահանգներում, որտեղ կարդում էին հրովարտակը, հրեաները մեծ սուգ, աղաղակ ու լացուկոծ էին անում, քուրձ էին հագնում և մոխիր ցանում իրենց վրա։

4 Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները, մտնելով Եսթերի մոտ, պատմեցին այս ամենի մասին։ Նա շատ վրդովվեց՝ լսելով թագավորի հրամանի մասին. մարդ ուղարկեց, որպեսզի Մուրթքեի վրայից հանեն քուրձը և հագցնեն նրան, սակայն նա չհամաձայնվեց։

5 Եսթերը կանչեց իր Առնաթև ներքինուն, որը միշտ իր մոտ էր լինում, և ուղարկեց, որպեսզի Մուրթքեից ստուգի, թե իրոք այդպես է։

7 Մուրթքեն նրան իրազեկ դարձրեց կատարվածին և այն խոստումին, որ Համանը տվեց արքային՝ տասը հազար քանքար գանձ վճարել, որ ոչնչացնի հրեաներին։

8 Եվ հրեաներին ոչնչացնելու մասին Սիսիս քաղաքում կարդացված հրովարտակի պատճենը տվեց ներքինուն՝ Եսթերին ցույց տալու համար։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ