Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը ԲԱՐՈՒՔ 5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ո՛վ Երուսաղեմ, հանի՛ր քո սգի ու ողբի հանդերձը և հավիտյա՛ն հագիր Աստծու փառքի վայելչությունը։ 2 Գցի՛ր քեզ վրա արդարության վերարկուն Աստծուց և դի՛ր քո գլխին Հավիտենականի փառքի խույրը։ 3 Քանի որ Աստված երկնքի ներքո ցույց կտա քո ամբողջ պայծառությունը, 4 և քեզ հավիտենական անուն կդրվի Աստծուց՝ «Խաղաղություն, արդարություն և աստվածպաշտության փառք»։ 5 Ելի՛ր, Երուսաղե՛մ, կանգնի՛ր բարձունքի վրա, նայի՛ր արևելք ու տե՛ս Սուրբի խոսքով արևելքից մինչև արևմուտք հավաքված քո որդիներին՝ Աստծուց հիշված լինելու համար զվարճացած։ 6 Քանի որ քեզնից դուրս ելան ոտքով՝ թշնամիներից քշվելով, բայց Աստված նրանց քեզ մոտ կբերի փառքով բարձրացած, ինչպես թագավորության գահը։ 7 Արդ Աստված հրաման տվեց, որ բոլոր բարձր լեռներն ու հավերժական բլուրները խոնարհվեն, և ձորերը լցվեն՝ երկիրը հարթեցնելու համար, որպեսզի Իսրայելն Աստծու փառքի համար ապահով ընթանա։ 8 Եվ բոլոր անտառները և ամեն մի անուշաբույր ծառ Աստծու հրամանով հովանի կլինեն Իսրայելին, 9 քանի որ Աստված կառաջնորդի Իսրայելին ուրախությամբ, իր փառքի լույսով, ողորմությամբ և իր արդարությամբ հանդերձ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia