Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -


Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

69 «Գիրքի խոսքեր». Օրհնիր մյուսներին

69 «Գիրքի խոսքեր». Օրհնիր մյուսներին

Կյանքումս Աստված հրաշալի մարդիկ է դրել, որոնք սիրով ու նվիրվածությամբ ինձ հուսահատությունից են դուրս բերում, հավատքի կռվում ինձ զորացնում ու սփոփանք են դառնում տառապանքի մեջ։ Այս մարդիկ կողքիս են եղել ուրախության, ինչպես նաև դժվարությունների ու խնդիրների պահերին։

Աստծո խոսքում համարներ կան, որ կարող եմ նվիրել նրանց ու ցույց տալ, թե որքան կարևոր են ինձ համար։ Միշտ շնորհակալ լինենք։

«Տերը քեզ օրհնի ու պահպանի քեզ։ Տերը իր երեսը լուսավորի քեզ վրա և քեզ եթե խաղաղություն տա» (Թվեր 6։24-26)։




ԹՎԵՐ 6:24-26

"Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։ Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Տերը բարեհաճ լինի քո հանդեպ և խաղաղություն տա քեզ"։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ Հովհաննես 1:2

Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 128:5

Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:12

Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:25

Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 1:11

(Ձեր հայրերի Տեր Աստվածը թող հազարապատիկ ձեզ ավելացնի և ձեզ օրհնի, ինչպես որ ասել է ձեզ)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:4

Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:4-5

Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։ Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։ Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 128:5-6

Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։ Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թող լինի Իսրայելին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 1:3-4

Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ, երբ ձեզ հիշում եմ. նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք։ ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ՝

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 6:24

"Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:8

Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 4:19

Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 1:15-16

Դրա համար ես էլ, լսելով Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և բոլոր սրբերի հանդեպ սիրո մասին, ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 1:2

Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 6:28

Օրհնե՛ք ձեզ անիծողներին, աղոթե՛ք ձեզ նեղողների համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 15:13

Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 3:9

Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 29:11

Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 11:25

Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 5:7

Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 4:29

Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:31

բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:16

Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 28:2

Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:14

Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 115:13

Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:44

Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 6:10

Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 16:24

Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 9:8

Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 10:24

Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:27

Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 2:4

Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 5:11

Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 20:35

Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. "Ավելի երանելի է տալը, քան առնելը"»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:9

Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 15:2

Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:42

Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 6:2

Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 3:12-13

Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 3:17

Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 25:40

Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք"։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 10:24

Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաև ընկերոջինը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 58:10

կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 19:17

Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 3:11

Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ով երկու հագուստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 6:18

Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 13:11

Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 14:21

Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 5:1-2

Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ։ Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք, որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է. «Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը քեզ կլուսավորի»։ Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։ Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 7:12

Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 3:12

Իսկ Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 6:36

Ուրեմն ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 14:19

Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 6:8

իմացե՛ք, որ ամեն մեկը՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 25:21

Եթե թշնամիդ սոված է, ուտելու հացդ տո՛ւր նրան, և եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր նրան,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 4:7-8

Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 1:3-4

Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 5:13

Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 41:1

Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 6:10

Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 31:20

Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:3

Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 15:7

Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 4:32

Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:7

Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 2:15-16

Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք ու կշտացե՛ք», բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ի՞նչ օգուտ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:45

Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Աղոթք առ Աստված

Բարեգործ Աստված, Բարձրյալ Տեր, Հիսուսի անունով աղաչում եմ քեզ, օրհնես այս մարդու՝ (Նշեք անունը) կյանքը։ Փառավորվի՛ր նրա, նրա տան ու ընտանիքի մեջ։ Հա՛յր, թող նա ամեն օր հասկանա, որ իր օրհնությունը ոչ թե ինչ-որ բան է, այլ ՝ մեկը, որի անունն է Հիսուս՝ Աստծո Որդին։ Թող իր սրտում գիտակցի, որ իր ուժը քեզանից է գալիս, և ինչ էլ որ լինի՝ ֆինանսական, ընտանեկան, թե առողջական, միշտ վստահ լինի քեզ, որ դու նրան հաղթանակ կշանակես։ Տե՛ր, դու ամեն ինչի մատակարարն ես, լրացրու՛ նրա բոլոր կարիքները, բազմապատկի՛ր նրա ձեռքի արդյունքը։ Հռչակում եմ օրհնության, առատության և բարի լուրերի օրեր նրա համար։ Պահպանի՛ր նրան թշնամու բոլոր չարագործություններից ու որոգայթներից, պաշտպանիչ պարիսպ դիր նրա և նրա տան շուրջը։ Հիսուսի անունով։ Ամեն։
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ