Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

Ենթակատեգորիա

Հոգևոր խաբկանք և մոգությունՍանտերիա՝ կուբայական կրոնԱստղագուշակություն և գուշակությունՎատ սովորություններից ազատվելԱստծո դժգոհությունը կռապաշտությունիցԱստծո զորությունը՝ չար ուժերի դեմՕկուլտիզմի վտանգներըՀոգիների և Միջնորդների ԽաբկանքըՀոգեհարցումԿուռքերի ու զոհասեղանների կործանումԿեղծ մարգարեներ և նրանց խաբուսիկ գործունեությունըԿախարդանքի դիմադրությունՄութ մոգության դեմ պայքարԿուռքերից հեռանալու կարևորությունըԿախարդանքի և հմայքի անօգուտ լինելըԱստծուն Վստահիր, Ոչ Թե ՆկարներինԱրգելված Օկուլտ ՊրակտիկաներՄարգարեների և աստղագուշակների խաբկանքըԱստծո դատաստանը կռապաշտության դեմԱստծո զորությունը՝ կախարդանքի դեմԿեղծ համոզմունքներ և սնահավատությունԿուռքերին զոհաբերություններՀայկական սնահավատություններԿուռքերին ու կեղծ աստվածներին մերժումԳաղտնի ծեսերՀոգևոր ազատագրումՍպիրիտիզմի ԽաբկանքըԿեղծ Աստվածների ԲացահայտումՀոգեպաշտության ՃշմարտացիությունըԱմուլետների օգտագործման դատապարտումըՄոգության ազդեցությունից ազատվելԳուշակության ԽաբկանքըՍանտերիայի ծեսերը

63 Գրքից՝ Աստծո մերժումը՝ մոգության դեմ

63 Գրքից՝ Աստծո մերժումը՝ մոգության դեմ


ՂԵՎՏԱԿԱՆ 19:31

Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 20:6

Ես իմ երեսը պիտի դարձնեմ նաև այն մարդու դեմ, որ վհուկներին ու ոգեհմաներին է հետևում նրանց հետ պոռնկանալու համար, և այդ մարդուն պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 10:20-21

Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։ Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 22:18

Չթողնես կախարդն ապրի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 5:19-20

Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 21:8

Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 19:19

Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին գրքերը, բոլորի առաջ այրում։ Հաշվեցին դրանց արժեքն ու տեսան, որ հիսուն հազար արծաթի էր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 32:17

Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն, Աստվածներին, որոնց չէին ճանաչում, Նոր աստվածեր, որ վերջերս եկան, Որոնցից ձեր հայրերը չվախեցան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 20:27

Տղամարդ թե կին, եթե նա վհուկ կամ ոգեհմա է, անպատճառ պիտի մեռցվի. պիտի քարկոծեն նրանց։ Նրանց արյան մեղքն իրենց վրա լինի”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 18:10-12

Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա, նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:24

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 5:19-21

Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 51:17

Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 42:17

Պիտի ընկրկեն և խորապես ամաչեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում են կուռքերի վրա, ովքեր ձուլածոներին ասում են. «Դուք մեր աստվածներն եք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 31:6

Ատում եմ նրանց, որ ունայն կուռքեր են պաշտում, բայց ես Տիրոջը հուսացի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 8:5-6

Թեպետ կան այսպես կոչված «աստվածներ» թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր, բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար, և կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 11:14-15

Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 16:36

այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև ամոթը քողազերծվեց, քո մերկությունը ցուցադրվեց սիրեկաններիդ հետ քո պոռնկություններով, քո բոլոր սնոտի կուռքերի պատճառով և քո որդիների արյան պատճառով, որ տվեցիր նրանց,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 5:11

Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 115:4-5

Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր. Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 47:9

Բայց այս երկուսը քեզ վրա են հասնելու վայրկենապես, մեկ օրվա մեջ՝ զավակների կորուստն ու այրիությունը։ Դրանք գալու են քեզ վրա ամբողջովին՝ չնայած քո բազում դյութություններին և քո զորեղ կախարդություններին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:24

Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 20:3

Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 22:15

Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՄԻՔԻԱ 5:12

Քո ձեռքից պիտի վերացնեմ կախարդությունները, և այլևս գուշակողներ չպիտի ունենաս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:6

Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 8:19-20

Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի Ես, որպես վստահելի վկաների, վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։ ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 27:9

Մի՛ լսեք ձեր մարգարեներին, ձեր գուշակներին, ձեր երազատեսներին, ձեր դյութողներին և ձեր հմայողներին, որոնք ձեզ ասում են, թե Բաբելոնի թագավորին չեք ծառայելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 2:6

Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33:6

Նա իր որդիներին Ենոմի որդու ձորում անցկացրեց կրակի միջով և գուշակություն, հմայություն ու դյութություն էր անում և հոգեհարցուկներից ու կախարդներից խորհուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ և բարկացրեց նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:23

Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 4:1

Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 1:25

Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 13:23

Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 9:20

Իսկ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որպեսզի դևերին, ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին չերկրպագեն, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 8:19

Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԱՈՒՄ 3:4

Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 6:16

Կամ Աստծու տաճարի և կուռքերի միջև ի՞նչ ընդհանուր բան կա։ Դուք կենդանի Աստծու տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. «Նրանց մեջ պիտի բնակվեմ ու նրանց մեջ պիտի շրջեմ, նրանց Աստվածը պիտի լինեմ, ու նրանք՝ իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 10:2

Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 12:31

Դու քո Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում էին ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը. նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում էին իրենց տղաներին ու աղջիկներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 44:25

ես եմ, որ փչացնում եմ ստախոսների նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 57:3

Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 1:21-25

քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 13:1-5

«Եթե ձեր միջից մի մարգարե կամ մի երազատես դուրս գա և քեզ ցույց տա մի նշան կամ մի հրաշք, Քարերով քարկոծի՛ր նրան, և նա թող մեռնի, որովհետև նա ուզում էր քեզ հեռացնել քո Տեր Աստծուց, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։ Ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա, և ձեր միջից այլևս ոչ ոք նման չարություն չի անի։ Եթե քո Տեր Աստծու՝ բնակության համար քեզ տված քաղաքներից մեկում լսես, որ ասեն, թե՝ “Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ են դուրս եկել և իրենց քաղաքի բնակիչներին մոլորեցնում են՝ ասելով. "Գնանք պաշտենք ձեզ անծանոթ ուրիշ աստվածներին"”, այն ժամանակ կքննես, լավ հարցուփորձ կանես և եթե տեսնես, թե այդ բանն իրոք ստույգ է, թե այդ գարշելի բանը եղել է ձեր մեջ, այդ քաղաքի բնակիչներին անպատճառ սրի կքաշես՝ նզովելով այդ քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ. սրի կքաշես նաև անասուններին։ Նրա ամբողջ ավարը կհավաքես հրապարակի վրա և այդ քաղաքն ու նրա ամբողջ ավարը քո Տեր Աստծու համար ամբողջովին կայրես կրակով, և այն ավերակների կույտ թող լինի հավիտյան և այլևս թող բնավ չվերաշինվի։ Այդ նզովվածից ոչ մի բան չկպչի քո ձեռքերին, որպեսզի Տերը դառնա իր սաստիկ բարկությունից, ողորմածություն ու գթություն ցուցաբերի քո նկատմամբ և բազմացնի քեզ, ինչպես երդվել էր քո հայրերին, եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, պահես նրա այն բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, և անես այն, ինչ ուղիղ է քո Տեր Աստծու առաջ»։ և կատարվի քեզ ասած այդ նշանը կամ հրաշքը, և քեզ ասի. “Գնանք օտար աստվածների պաշտենք, որոնց դու չես ճանաչում”, այդ մարգարեի կամ երազահանի խոսքերը մի՛ լսիր, որովհետև Տեր Աստվածը փորձում է ձեզ՝ իմանալու համար, թե արդյոք դուք ձեր Տեր Աստծուն սիրո՞ւմ եք ձեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով։ Գնացե՛ք ձեր Տեր Աստծու ետևից, վախեցե՛ք նրանից, պահե՛ք նրա պատվիրանները, հնազանդվե՛ք նրա ձայնին, ծառայե՛ք նրան և հարե՛ք նրան։ Այդ մարգարեն կամ երազատեսը մահվամբ պիտի պատժվի, որովհետև նա ապստամբության մղեց ձեր Տեր Աստծու դեմ (որը ձեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, ազատեց ձեզ ստրկության տնից), որպեսզի խոտորեցնի ձեզ այն ճանապարհից, որով ձեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ, որ նրա մեջ ընթանաք և այսպես չարությունը վերացնեք ձեր միջից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 13:18-23

ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։ Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում"”»։ «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց մտքից մարգարեացողներին. “Լսե՛ք Տիրոջ խոսքը. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։ Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։ Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։ Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 2:18-19

Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ և հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, և անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով. այդպիսի մեկը չի պահում Գլուխը, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, աճում է, և Աստված է աճեցնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:13-14

Այսպես մեռավ Սավուղն իր այն ապստամբության համար, որ գործեց Տիրոջ դեմ՝ Տիրոջ խոսքը չպահելով, և վհուկ ուզեց, որ խորհուրդ հարցնի։ Բայց Տիրոջը չհարցրեց, և Տերը մեռցրեց նրան ու նրա թագավորությունը փոխանցեց Հեսսեի որդի Դավթին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:37-39

Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։ Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։ Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 47:12-14

Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազում դյութությունների մեջ, որոնցով դու աշխատել ես քո մանկությունից ի վեր. գուցե կարողանաս օգուտ ձեռք բերել, գուցե և սարսափեցնես։ Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։ Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:5-7

Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 6:14-16

Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ։ Քրիստոսի և Բելիարի միջև ի՞նչ համաձայնություն կարող է լինել, կամ հավատացյալի և անհավատի միջև ի՞նչ հարաբերություն կարող է լինել։ Կամ Աստծու տաճարի և կուռքերի միջև ի՞նչ ընդհանուր բան կա։ Դուք կենդանի Աստծու տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. «Նրանց մեջ պիտի բնակվեմ ու նրանց մեջ պիտի շրջեմ, նրանց Աստվածը պիտի լինեմ, ու նրանք՝ իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՄԱՂԱՔԻԱ 3:5

Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 7:25-26

Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով։ Դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս և չվերցնես քեզ համար, որպեսզի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծու առաջ դրանք գարշելի են։ Ոչ մի գարշելի բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես։ Դու բոլորովին պիտի զզվես դրանից և անչափ գարշելի պիտի համարես դա, որովհետև այն նզովված է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 101:3

Իմ աչքի առջև չար բան չեմ դնի. ատում եմ անօրենություն գործողին. թող նա չմոտենա ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 14:14-15

Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։ Ուստի Տերն այսպես է ասում այդ մարգարեների համար. «Նրանք մարգարեանում են իմ անունով, թեև նրանց ես չեմ ուղարկել, և նրանք, որ ասում են. “Սուր և սով չի լինելու այս երկրում”, այդ մարգարեները սրով ու սովով պիտի ոչնչանան»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 3:1-3

Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հմայեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։ Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը» (Բ Օր. 27.26)։ Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։ Բայց օրենքը հավատից չէ, այլ «Օրենքը գործադրողը նրանով էլ կապրի» (Ղևտ. 18.5)։ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)), որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։ Մարդկայնորեն եմ ասում, եղբայրնե՛ր, արդարև մարդու հաստատած կտակը ոչ ոք չի բեկանի, ոչ էլ դրա վրա ուրիշ բան կավելացնի։ Աբրահամին ու նրա որդուն խոստումներ տրվեցին։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչը շատերին է վերաբերում, այլ վերաբերում է մեկին՝ «Եվ քո սերնդին» (Ծնն. 12.7), որ է Քրիստոս։ Բայց սա եմ ասում. այն կտակը, որ նախապես հաստատված էր Աստծու կողմից, չորս հարյուր երեսուն տարի հետո եղած օրենքը չի քանդի, որ խոստումը ջնջվի։ Որովհետև եթե ժառանգությունն օրենքից լիներ, ապա այլևս խոստումից կախված չէր լինի։ Բայց Աստված Աբրահամին խոստումով շնորհեց։ Արդ օրենքն ինչի՞ համար է։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար սերունդը, որին տրվեց խոստումը և տրվեց հրեշտակների կողմից միջնորդի միջոցով։ Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ. օրենքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թե՞ քարոզությանը հավատալով։ Բայց միջնորդը մեկը չէ, իսկ Աստված միակն է։ Ուրեմն օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարողանար կյանք տալ, ապա արդարությունը հիրավի օրենքից կլիներ։ Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։ Երբ դեռ հավատը չէր եկել, օրենքի ներքո էինք փակված այն հավատի համար, որ պիտի հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։ Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ։ Այդքան անմի՞տ եք. հոգով սկսեցիք ու հիմա մարմնո՞վ եք ավարտում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:2

Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 4:1

Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 97:10

Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. նա պահում է իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 4:19

և կամ միգուցե քո աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդերը, և խաբվես, դրանց երկրպագություն անես ու պաշտես դրանց, որոնց քո Տեր Աստվածը նշանակեց երկնքի տակ ապրող բոլոր ազգերի համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Տիմոթեոսին 4:3-4

Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Ենթակատեգորիա

Հոգևոր խաբկանք և մոգությունՍանտերիա՝ կուբայական կրոնԱստղագուշակություն և գուշակությունՎատ սովորություններից ազատվելԱստծո դժգոհությունը կռապաշտությունիցԱստծո զորությունը՝ չար ուժերի դեմՕկուլտիզմի վտանգներըՀոգիների և Միջնորդների ԽաբկանքըՀոգեհարցումԿուռքերի ու զոհասեղանների կործանումԿեղծ մարգարեներ և նրանց խաբուսիկ գործունեությունըԿախարդանքի դիմադրությունՄութ մոգության դեմ պայքարԿուռքերից հեռանալու կարևորությունըԿախարդանքի և հմայքի անօգուտ լինելըԱստծուն Վստահիր, Ոչ Թե ՆկարներինԱրգելված Օկուլտ ՊրակտիկաներՄարգարեների և աստղագուշակների խաբկանքըԱստծո դատաստանը կռապաշտության դեմԱստծո զորությունը՝ կախարդանքի դեմԿեղծ համոզմունքներ և սնահավատությունԿուռքերին զոհաբերություններՀայկական սնահավատություններԿուռքերին ու կեղծ աստվածներին մերժումԳաղտնի ծեսերՀոգևոր ազատագրումՍպիրիտիզմի ԽաբկանքըԿեղծ Աստվածների ԲացահայտումՀոգեպաշտության ՃշմարտացիությունըԱմուլետների օգտագործման դատապարտումըՄոգության ազդեցությունից ազատվելԳուշակության ԽաբկանքըՍանտերիայի ծեսերը
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ