Սիրելիս, պատարագները մեզ ավելի են մոտեցնում Աստծուն, հաստատում են Հոր և մեր՝ որպես զավակների, միջև եղած կապը։ Ինչպես Աստվածաշնչում է ասված. «Եվ ես ձեր մեջ կքայլեմ, և ձեր Աստվածը կլինեմ, և դուք իմ ժողովուրդը կլինեք» (Ղևտացիներ 26։12)։ Խրախուսում եմ մեր շրջապատի մարդկանց միանալ Քրիստոսի մարմնին։
Որպես Աստծո զավակներ, հիշենք, որ մենք Նրա զորության վկաներն ենք և Նրա խոսքի կենդանի նամակը։ Ուստի եկեղեցի այցելողներին դիմավորենք ժպիտով և խրախուսական խոսքով։ Չգիտենք, թե ինչ դժվարությունների միջով է անցնում մարդը, ուստի պետք է լցված լինենք Աստծո ներկայությամբ, որպեսզի կարողանանք գրկաբաց ընդունել նրանց, և նրանք զգան Հիսուսի գրկը։
Ցուցաբերենք սեր, ունենանք համակրանք և բարի լինենք մշտապես, որպեսզի յուրաքանչյուր մարդու մեջ տեսնենք Աստծո արտացոլանքը և այնպես դիմավորենք, որ գեղեցիկ հետք թողնենք նրանց կյանքում, և նրանք ցանկանան կրկին գալ Տիրոջ տուն։
Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։
Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։ Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։
Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։
Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
"Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։ Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Տերը բարեհաճ լինի քո հանդեպ և խաղաղություն տա քեզ"։
Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։
Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։
Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։
Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։
Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի, որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։
Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։ Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները», Ուստի իմ բարկության պահին երդվեցի, որ նրանք չեն մտնի իմ հանգստությունը։ Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։
Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։
Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։
Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։ Եթե մեկը խոսում է, թող Աստծու խոսքի պես լինի, եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Որովհետև լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ. նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում։
Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։
Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝ որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։
Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, Հոգու հաղորդություն, գթություն և ողորմություն, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։ Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, ահով ու դողո՛վ գործեք ձեր անձերի փրկության համար։ Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։ Ամեն բան առանց տրտունջի և վիճաբանությա՛ն արեք, որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ՝ կյանքի խոսքը պահելով, որպեսզի Քրիստոսի օրն ինձ համար պարծենալու բան լինի, թե զուր տեղը չվազեցի և զուր չաշխատեցի։ Բայց եթե անգամ որպես զոհ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, ուրախ եմ ու ձեզ բոլորիդ ուրախակից։ Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք ու ինձ ուրախակի՛ց եղեք։ Բայց Տեր Հիսուսով հույս ունեմ, որ Տիմոթեոսին շուտով ձեզ մոտ կուղարկեմ, որպեսզի սիրտս էլ հանգստանա, երբ ձեր մասին տեղեկանամ. ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։
Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։
նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։
Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։
Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։
Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։
Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ, որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։