Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր

- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

146 «Աստվածաշնչի» արդարության մասին համարներ

146 «Աստվածաշնչի» արդարության մասին համարներ


ՄԻՔԻԱ 6:8

Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՄՈՎՍ 5:24

Բայց թող իրավունքը հորդի ջրերի պես, և արդարությունը՝ վարար գետի պես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 1:17

Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 21:3

Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:6

Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:28

Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 61:8

Արդարև, ես՝ Տերը, սիրում եմ իրավունքը, ատում եմ հափշտակությունը և անօրենությունը. ես հավատարմորեն նրանց վարձը պիտի տամ և հավիտենական ուխտ պիտի կնքեմ նրանց հետ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 29:7

Արդարը գիտի աղքատների իրավունքը, բայց անիրավ մարդը գիտություն չունի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 11:7

Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում. ուղիղները կտեսնեն նրա երեսը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:3

Երանի՜ իրավունքը պահողներին և ամեն ժամանակ արդարություն անողներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 30:18

Դրա համար Տերը սպասում է, որ ձեզ իր հաճությունը ցույց տա, և վեր է կենալու, որ ձեզ գթա. որովհետև Տերն իրավունքի Աստված է. երանելի են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:19

Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:5

Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:7-8

Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 1:17

Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Տիմոթեոսին 4:8

Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 32:4

Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 22:3

Այսպես է ասում Տերը. "Իրավունք և արդարությո՛ւն արեք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, մի՛ կեղեքեք և մի՛ բռնացեք օտարականին, որբին և այրուն և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 82:3-4

Աղքատի և որբի իրավունքը պաշտպանե՛ք, արդարացրե՛ք խեղճին և աղքատին։Փրկեցե՛ք աղքատին և խեղճին, ազատեցե՛ք նրանց ամբարիշտների ձեռքից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:14

Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 31:8-9

Բա՛ց բերանդ համրի համար և բոլոր անօգնականների դատի համար։ Բա՛ց բերանդ, դատի՛ր արդարությամբ և աղքատի ու կարոտյալի դատը տե՛ս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 56:1

Այսպես է ասում Տերը. «Պահե՛ք իրավունքը և արդարությո՛ւն արեք, որովհետև շուտով գալու է իմ փրկությունը, և իմ արդարությունը հայտնվելու է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 2:6-8

Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում,իսկ բարկություն և վրդովմունք՝ նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը և անիրավության հետևից են գնում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:6

Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:10

Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 1:9

Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:9

Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 2:6-9

Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 3:22-24

այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 1:9

Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 45.6-7)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 21:15

Իրավունքը գործադրելն արդարի համար ուրախություն է, բայց չարագործների համար ահ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 7:9

«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 9:24

Այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ»,- ասում է Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 42:1

Ահա իմ ծառան, որին ես նեցուկ կլինեմ, իմ ընտրյալը, որին հավանություն է տվել իմ անձը։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի բերի ազգերին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 45:6

Ո՜վ Աստված, քո աթոռը կա հավիտենից հավիտյան. քո թագավորության գավազանն ուղիղ գավազան է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:6

Տերն արդարություն է շնորհում և իրավունք՝ բոլոր զրկվածներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 3:26

որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 75:7

Բայց Աստված է դատավոր. սրան ցածրացնում է, նրան՝ բարձրացնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 3:17

Ես իմ սրտում ասացի. «Արդարին և անիրավին Աստված դատելու է, որովհետև ամեն ինչի համար ժամանակ կա և ամեն արարքի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 12:18-20

«Ահա իմ ծառան, որին ընտրեցի, իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ. իմ Հոգին նրա վրա կդնեմ, և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։Նա չի հակառակվի, չի աղաղակի, և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։Երբ փարիսեցիները տեսան, նրան ասացին. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ չի թույլատրվում անել շաբաթ օրը»։Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 5:16

Զորությունների Տերը կբարձրացվի իրավունքի հաստատումով, և սուրբ Աստվածն արդարությամբ կսրբանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 37:23

Նա Ամենակարող է. նրան չենք կարող գտնել։ Նա մեծ է զորությամբ և իրավունքն ու արդարության շատությունը նա չի ծռի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 1:20

որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 6:13

Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 1:30

Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 5:1

Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 99:4

Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրավունք և արդարություն արեցիր Հակոբի մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 14:17

Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:15

Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 3:7

Որդյակնե՛ր, ոչ ոք թող չխաբի ձեզ. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 51:5

Մոտ է իմ արդարությունը, գալիս է իմ փրկությունը, և իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Ծովեզրերը սպասում են ինձ և ապավինում իմ բազկին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 18:5-9

Եթե մի մարդ արդար է և իրավունք ու արդարություն գործի,սարերի վրա չուտի, աչքերը դեպի Իսրայելի տան կուռքերը չբարձրացնի, իր ընկերոջ կնոջը չպղծի, իր դաշտանի մեջ եղող կնոջ չմոտենաև մարդու չկեղեքի, պարտքի գրավը վերադարձնի, չհափշտակի, իր հացը սովածին տա, մերկին շոր հագցնի,վաշխով փող չտա և տոկոս չառնի, իր ձեռքն անիրավությունից հետ պահի, ճշմարիտ դատաստան անի մարդու և մարդու միջև,իմ կանոններով ընթանա և իմ պատվիրանները պահի, որ ճշմարտությամբ վարվի, նա արդար է, նա անպատճառ պիտի ապրի»,- ասում է Տեր Աստված։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 6:7-8

Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 17:10

Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 10:2

Անիրավության գանձերն օգուտ չեն բերում, իսկ արդարությունն ազատում է մահից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 10:4

Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 5:9

որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 97:2

Ամպ ու մառախուղ կա նրա չորս կողմը, արդարությունը և իրավունքը նրա գահի հիմքերն են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:30

Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍՈՓՈՆԻԱ 3:5

Արդար Տերը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարն ամոթ չգիտի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 3:12

Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 11:1

Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 59:9

Դրա համար իրավունքը հեռացավ մեզնից, և արդարությունը չի հասնում մեզ։ Սպասում ենք լույսի, և ահա խավար է, պայծառության, և ահա քայլում ենք մթության մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 8:3

Մի՞թե Աստված իրավունքը կխեղաթյուրի, կամ Ամենակարողն արդարությունը կխեղաթյուրի՞։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 16:8

Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 10:16

Արդարի վաստակը կյանքի համար է, անիրավի արդյունքը՝ մեղքի համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:9

Օրհնյա՜լ լինի քո Տեր Աստվածը, որ քեզ հավանեց՝ քեզ Իսրայելի աթոռի վրա դնելու համար. Տերը, հավիտյան սիրելով Իսրայելին, քեզ թագավոր է դրել, որ իրավունք և արդարություն անես»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 10:17-18

Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր,Որ դատաստան անես որբի և խեղճի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:33

Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 11:4

այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 5:21

Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 92:15

Որ պատմեն, թե ուղիղ է Տերը՝ իմ Վեմը, և անիրավություն չկա նրա մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 2:29

Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 24:24-25

Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։Իսկ անիրավներին հանդիմանողները երջանիկ կլինեն, և նրանց վրա բարի օրհնություն կլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 72:1-2

Ո՜վ Աստված, քո իրավունքները թագավորի՛ն տուր և քո արդարությունը՝ թագավորի որդուն։Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։Բոլոր թագավորները պիտի երկրպագեն նրան, բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան։Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։Նա պիտի խղճա տկարին և խեղճին և պիտի ազատի խեղճերի անձերը։Նրանց անձերը պիտի փրկի նենգությունից և բռնությունից, և նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։Նրա անունը հավիտյան թող լինի, քանի դեռ կա արեգակը, նրա անունը կմնա, և կօրհնվեն նրանով, և բոլոր ազգերը երանի կտան նրան։Օրհնյա՜լ է Տեր Աստվածը՝ Իսրայելի Աստվածը, որ միայն ինքն է հրաշք գործում։Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 28:17

Ես իրավունքը լարաչափ և արդարությունը հարթաչափ պիտի դարձնեմ»։ Կարկուտը պիտի քշի ստության պատսպարանը, և թաքստոցը ջրերը պիտի ողողեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 140:12

Գիտեմ, որ Տերը արդար դատաստան պիտի անի խեղճի համար և իրավունք՝ աղքատների համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 58:11

Եվ մարդիկ պիտի ասեն. «Իրավ որ վարձք կա արդարի համար. իրավ որ Աստված կա, որ դատավոր է երկրի վրա»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 16:20

Կհետևես միայն ու միայն արդարության, որպեսզի ողջ մնաս և ժառանգես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 18:7-8

Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է։Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ Մարդու Որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի՞»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 51:4-5

Լսի՛ր ինձ, ո՛վ իմ ժողովուրդ, ակա՛նջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ, որովհետև օրենքն ինձնից է դուրս գալու, և ես իմ իրավունքն իբրև լույս պիտի հաստատեմ ժողովուրդների համար։Մոտ է իմ արդարությունը, գալիս է իմ փրկությունը, և իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Ծովեզրերը սպասում են ինձ և ապավինում իմ բազկին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 21:21

Արդարության և ողորմածության հետևողը կյանք, արդարություն և փառք կգտնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 33:5

Տերը բարձրացած է, որովհետև բարձունքում է բնակվում նա. լցրել է Սիոնն իրավունքով և արդարությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 34:12

Բայց Աստված հիրավի անօրենություն չի անի, և Ամենակարողն իրավունքը չի ծռի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 10:34-35

Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ,այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 10:18

որ պաշտպանում է որբի ու որբևայրու իրավունքը, որ սիրում է պանդուխտին և նրան տալիս է հաց ու հագուստ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 36:6

Քո արդարությունը Աստծու լեռների պես է, և քո իրավունքը՝ մեծ անդունդի պես. դու ես փրկում մարդկանց և անասուններին, Տե՛ր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 23:23

Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 24:12

Եթե ասես. «Ահա մենք այս չգիտեինք», մի՞թե սրտեր կշռողը չգիտի, և հոգիդ պահողը չի՞ իմանում. նա, որ մարդուն հատուցում է իր արարքի համեմատ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 1:17

Դատաստան անելիս աչառություն չանեք, փոքրին լսե՛ք մեծի նման, ոչ մի մարդուց բնավ մի՛ վախեցեք, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ի՛նձ ներկայացրեք, և ես կլսեմ այն”։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 75:2

Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 3:5-6

Բայց եթե մեր անիրավությունը հայտնապես ցույց է տալիս Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե Աստված անարդար է, որ բարկություն է ցուցաբերում։ Ըստ մարդու տեսակետի եմ խոսում։Քա՛վ լիցի։ Հապա Աստված աշխարհն ինչպե՞ս է դատելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 2:24

Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 32:35-36

Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը. Նրանց ոտքը կերերա ժամանակին, Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի, Կգթա իր ծառաներին, Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց, Եվ չկա կապվածը և ազատը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:6

Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև Աստված դատավոր է։ (Սելա)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 1:6

Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 2:2

Բայց մենք գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:15

Որ դատաստանը դեպի արդարություն դառնա, և բոլոր սրտով ուղիղներըգնան նրա ետևից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:14

Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նրան իմացներ. ո՞վ սովորեցրեց նրան իրավունքի ճանապարհը. գիտություն սովորեցրեց և իմաստության ճանապարհը ցույց տվեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 28:5

Չար մարդիկ իրավունքը չեն ըմբռնում, բայց Տիրոջը փնտրողները հասկանում են ամեն ինչ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 1:26

Կվերահաստատեմ քո դատավորներին, ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին, ինչպես որ սկզբում էր։ Դրանից հետո կկոչվես Արդարության քաղաք, Հավատարիմ ավան»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:137

Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 9:14

Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 5:17

Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 15:9

Անիրավի ճանապարհը Տիրոջ համար զզվելի է, բայց արդարությանը հետևողին նա սիրում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:5

Երանի՜ այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս և իր խոսքը կատարում է իրավունքով,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 3:25

Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 29:26

Շատերն իշխանավորի երեսը կփնտրեն, բայց մարդու իրավունքը Տիրոջից է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:14-15

Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 34:10-12

Դրա համար, ո՛վ իմաստուն մարդիկ, ի՛նձ լսեցեք. քավ լիցի, որ Աստված չարիք անի, և Ամենակարողը՝ անօրենություն։Որովհետև Աստված մարդու արածի համեմատ է հատուցում և ամեն մարդու իր ընթացքի համեմատ է վարձատրում։Բայց Աստված հիրավի անօրենություն չի անի, և Ամենակարողն իրավունքը չի ծռի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 12:11

Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 32:17

Արդարության պտուղը խաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 1:6

Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին, Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների մեջ անարատ էին ընթանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 3:18

Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 36:6-7

Նա ամբարիշտին չի ապրեցնի և իրավունքը նեղյալներին կտա։Նա իր աչքերն արդարից ետ չի քաշի, այլ թագավորների հետ, նրանց աթոռի վրա էլ կդնի, և նրանք հավիտյան կբարձրանան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 4:5

Իսկ ով գործ չի անում, այլ հավատում է նրան, ով ամբարիշտին արդարացնում է, նրա հավատն արդարություն է համարվում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 59:16-17

Նա տեսավ, որ մարդ չկար, և ապշեց, որ միջամտող չկար։ Այն ժամանակ նրա բազուկն օգնեց իրեն, և նրա արդարությունը նեցուկ եղավ իրեն։Նա հագավ արդարությունն իբրև զրահ և փրկության սաղավարտը դրեց իր գլխին. հագավ վրեժխնդրության զգեստն իբրև պատմուճան և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 21:2

Մարդու ամեն մի ճանապարհն ուղիղ է իր աչքին, բայց սրտեր կշռողը Տերն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 42:3

Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:7

Ուրեմն Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. գործե՛ք զգուշությամբ, որովհետև մեր Տեր Աստծու մոտ անիրավություն, աչառություն և կաշառակերություն չկա»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 9:7

Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 2:13

որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 33:15

Այն օրերին և այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:121

Ես իրավունք և արդարություն գործեցի. ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 27:5

Քա՜վ լիցի ինձ, որ ձեզ արդարացնեմ. մինչև մեռնելս ինձանից իմ կատարելությունը չեմ հեռացնելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:9

Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 11:30

Արդարի պտուղը կյանքի ծառ է, և հոգիներ վաստակողն իմաստուն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 3:10

Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 58:6

Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 10:30

Քանի որ ճանաչում ենք նրան, որ ասաց. «Իմն է վրեժխնդրությունը, և ես պիտի տամ հատուցումը» (Բ Օր. 32.35)։ Եվ դարձյալ. «Տերը պիտի դատի իր ժողովրդին» (Բ Օր. 32.36)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 20:7

Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 16:5

Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 82:1-2

Աստված կանգնում է Աստծու ժողովրդի մեջ. նա դատ է վարում աստվածների դեմ.Մինչև ե՞րբ եք անիրավությամբ դատելու և ամբարիշտներին երես տալու։ (Սելա)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 34:16

«Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:9

Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 12:28

Արդարության ճանապարհի մեջ կյանք կա, և նրա շավիղների մեջ մահ չկա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 4:18

Եվ եթե արդարն է հազիվ փրկվում, ապա ամբարիշտին ու մեղավորին ի՞նչ պիտի պատահի (Առկ. 11.31)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:8

Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 11:5-7

Տերը քննում է արդարին, բայց նրա անձն ատում է ամբարիշտին և բռնություն սիրողին։Նա որոգայթներ, կրակ և ծծումբ կտեղա ամբարիշտների վրա, և նրանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի,Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում. ուղիղները կտեսնեն նրա երեսը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:4

որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:17-18

Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:15-16

Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 2:7-8

Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 4:18-19

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու,Տիրոջն ընդունելի տարին քարոզելու» (Ես. 61.1-2)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:2

Իմ դատաստանը թող քեզնից գա. քո աչքերը թող տեսնեն ուղղամտությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 17:31

Որովհետև նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհն այն մարդու միջոցով, որին նա ընտրել է և որով նա հավաստիացրեց բոլորին՝ նրան մեռելներից հարություն տալով»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ