Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

148 «Աստվածաշնչից» աղոթքի մասին հատվածներ

148 «Աստվածաշնչից» աղոթքի մասին հատվածներ


Փիլիպպեցիներին 4:6-7

Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:6

Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 5:16-18

Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:13-14

Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 29:12

Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 7:7-8

Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի. որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 5:16

Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:18

Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 5:14-15

Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:12

Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 6:18

Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 21:22

Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 3:12

Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:3

Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:6

Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 15:29

Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:17

Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 4:2

Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:41

Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 1:14

Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին մի քանի կանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:26

Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:17

Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:17

Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 3:22

և ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք և նրան հաճելի բաներն ենք անում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:19-20

Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։ Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։ Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 4:16

Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 141:2

Իմ աղոթքը թող ընդունելի լինի քո առջև, ինչպես խունկը, իմ ձեռքերի բարձրանալը դեպի քեզ, ինչպես իրիկվա պատարագը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 1:5-6

Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 18:1

Նրանց մի առակ էլ ասաց այն մասին, որ պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 40:1

Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:42

Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 86:5-7

Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Ակա՛նջ դիր իմ աղոթքին, ո՜վ Տեր, և ո՛ւշք դարձրու իմ աղաչանքին։ Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:11

Փնտրեցե՛ք Տիրոջն ու նրա զորությունը. Միշտ նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:1

Երբ կանչեմ, լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 33:3

“Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել”։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14

և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 65:24

Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 11:6

Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 4:7

Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:15

Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 4:8

Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 3:20

Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:27

Ես աղոթեցի այս տղայի համար, և Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 18:19-20

Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է։ Հիսուսն իր մոտ կանչեց մի երեխայի, նրան աշակերտների մեջտեղում կանգնեցրեց Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 2:1

Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 6:12

Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 15:8

Անիրավների զոհը զզվելի է Տիրոջ համար, բայց ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 61:1-2

Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։ Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:7

Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:23

Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի և ուղիղ ճանապարհը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 65:2

Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 69:13

Բայց ես աղոթք եմ անում, ո՜վ Տեր, ընդունելի ժամանակին, ո՜վ Աստված, քո առատ ողորմության համար լսի՛ր ինձ քո փրկության ճշմարտությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:15

Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 10:13

Քանի որ ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի (Հվլ. 2.32ա)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԵԵՄԻԱ 4:9

Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 30:2

Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես օգնության կանչեցի քեզ, և դու բժշկեցիր ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:28

Սակայն, ո՜վ Տեր իմ Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին և նրա աղերսանքին, լսի՛ր այս պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան այսօր մատուցում է քո առաջ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:1

Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ աղաչանքին. պատասխանի՛ր ինձ քո ճշմարտությամբ և քո արդարությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 1:37

Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 9:29

Եվ նա ասաց նրանց. «Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 22:27

Դու նրան կաղաչես, ու նա քեզ կլսի. քո ուխտերը կկատարես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 28:2

Լսի՛ր իմ աղաչանքի ձայնը, երբ քեզ օգնության աղաղակ բարձրացնեմ, երբ իմ ձեռքը բարձրացնեմ դեպի քո ամենասուրբ տաճարը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 58:9

Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:1

Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՆԱՆ 2:7

Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, Տիրոջը հիշեցի, և իմ աղոթքը քեզ մոտ՝ քո սուրբ տաճարը հասավ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 11:24

Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:15

Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 31:22

Իսկ ես իմ շփոթության մեջ ասացի. «Ես դեն գցվեցի քո աչքի առաջից». բայց երբ ես օգնության աղաղակ բարձրացրի քեզ, դարձյալ լսեցիր աղերսանքիս ձայնը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:42

և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 9:3

Եվ ես իմ երեսը դեպի Տեր Աստված դարձրի, որպեսզի ծոմապահությամբ, քուրձով ու մոխիրով աղոթք ու աղաչանք մատուցեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 1:4

ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ՝

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 15:13

Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 2:8

Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:15

Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 5:13

Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի. եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:5

Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 86:1

Տե՛ր, խոնարհի՛ր քո ականջը և պատասխանի՛ր ինձ, որովհետև աղքատ եմ և խեղճ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 6:4

Իսկ մենք կնվիրվենք աղոթքին և խոսքի քարոզությանը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 10:4

Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝ քո մասին հիշեցնելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 55:6

Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:8

Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը. «Փնտրեցե՛ք իմ երեսը». ահա, Տե՛ր, ես էլ փնտրում եմ քո երեսը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 15:30

Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք՝ ինձ համար առ Աստված աղոթելով,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 69:30

Ես երգով պիտի գովեմ Աստծու անունը և գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:6

Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ո՜վ Աստված, ականջդ դարձրո՛ւ դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԵԵՄԻԱ 1:11

Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:39

Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 42:8

Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերն օրհնություն կլինի ինձ հետ. աղոթքս հղում եմ կյանքի Աստծուն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 33:26

Աստծուն կաղոթի, և Աստված կընդունի նրան։ Նրա երեսն ուրախությամբ կտեսնի։ Աստված մարդուն հատուցում է նրա արդարության համեմատ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:1

Ո՜վ Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:10

Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 14:15

Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 5:16

Իսկ նա հեռանում էր ամայի տեղեր և աղոթում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 10:17

Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 18:13

Իսկ մաքսավորը, հեռու կանգնած, չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը և ասում. "Ո՛վ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս"։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:8

Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 9:38

Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:15

Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:10

Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 9:14

Եվ ձեզ համար աղոթելով Աստծուն՝ փափագում են ձեզ տեսնել այն առատ շնորհների համար, որ ձեր մեջ են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:27

Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 4:31

Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 33:13

Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ հայտնի՛ր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տե՛ս, որ այս ազգը քո ժողովուրդն է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 4:13

Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 63:1

Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:31-32

Եվ Տերն ասաց. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։ Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի. իսկ դու երբ այն վերագտնես, եղբայրներիդ հաստատո՛ւն պահիր»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:9

Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:9

Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:7

Լսի՛ր, Տե՛ր, իմ ձայնը, երբ կանչեմ. ողորմի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 3:10

Գիշեր ու ցերեկ առավել ևս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք ու ձեր հավատի պակասությունը լրացնենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 11:2-4

Եվ նրանց ասաց. «Երբ աղոթեք, ասե՛ք. "Հա՛յր մեր, թող սուրբ լինի քո անունը, քո արքայությունը թող գա։ Բայց եթե ես Աստծու ձեռքով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը ձեզ վրա հասել է։ Երբ զինված հզոր մարդը պահպանում է իր պալատը, նրա ունեցվածքը ապահովության մեջ է։ Բայց եթե նրանից ավելի զորավորը գա ու նրան հաղթի, կհանի նրա զենքերը, որոնց վրա հույս էր դրել, ու նրա ավարն էլ կբաժանի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Երբ պիղծ ոգին մարդու միջից դուրս է ելնում, անջրդի տեղերում է շրջում ու հանգիստ է փնտրում։ Եվ երբ չի գտնում, ասում է. "Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա"։ Եվ գալիս, այն մաքրված ու հարդարված է գտնում։ Այն ժամանակ գնում է և իրենից ավելի չար ևս յոթ ոգիներ է վերցնում, և մտնում, բնակվում են այնտեղ, և այն մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր»։ Եվ երբ նա խոսում էր այս, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ կրել է քեզ, և այն ստինքներին, որ սնել են քեզ»։ Իսկ նա ասաց. «Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը լսում են ու պահում այն»։ Երբ ժողովուրդը կուտակվում էր, սկսեց ասել. «Այս սերունդը չար է, նշան է խնդրում, բայց նրան ուրիշ նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։ Որովհետև ինչպես Հովնանը նինվեացիների համար նշան եղավ, այնպես էլ Մարդու Որդին այս սերնդի համար նշան կլինի։ Հարավի թագուհին դատաստանի ժամանակ վեր կկենա այս սերնդի մարդկանց հետ ու նրանց կդատապարտի, որովհետև նա երկրի ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, և ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ պիտի վեր կենան այս սերնդի հետ ու պիտի դատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից է՛լ ավելի մեծը կա։ Ոչ ոք ճրագը վառելով ծածուկ տեղ չի դնում, ոչ էլ գրվանի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ Մարմնի ճրագն աչքն է. երբ աչքդ մաքուր է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե չար է, մարմինդ խավար կլինի։ Ուրեմն զգո՛ւյշ եղիր. գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի խավար մաս չկա, ամբողջը լուսավոր կլինի, ինչպես ճրագն է իր ճառագայթով լուսավորում քեզ»։ Երբ նա խոսում էր այս, մի փարիսեցի նրան խնդրում էր, որ իր մոտ ճաշի։ Եվ նա մտավ ու սեղան նստեց։ Փարիսեցին, տեսնելով, զարմացավ, որ ճաշից առաջ չլվացվեց։ Տերը նրան ասաց. «Հիմա դուք՝ փարիսեցիներդ, բաժակի ու ափսեի արտաքին կողմն եք մաքրում, բայց ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ։ Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը, որովհետև մենք էլ ներում ենք ամենքին, որ մեղավոր են մեր հանդեպ, և մի՛ տար մեզ փորձության"»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:40

Երբ այնտեղ հասավ, նրանց ասաց. «Աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 1:16

ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 6:10

Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 141:1

Տե՛ր, ես կանչում եմ քեզ, շուտ ե՛կ դեպի ինձ. ակա՛նջ դիր իմ ձայնին, երբ ես կանչում եմ քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 21:21

Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ "Ե՛լ և ծո՛վն ընկիր", կկատարվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 57:2

Ես կանչում եմ Բարձրյալ Աստծուն, որ բարիք է անում ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 109:4

Իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ, բայց ես աղոթում եմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 5:7

Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 2:13

Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 1:9

Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:15

Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 17:21

Բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 42:5

Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և խռովված ես ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 1:2

Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 7:25

Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:46

Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնում. վե՛ր կացեք, աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:6

Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 19:26

Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:6

Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 1:18

որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:6

Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 18:7-8

Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է։ Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ Մարդու Որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի՞»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:36

Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 1:11

Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ, որպեսզի մեր հանդեպ բազում մարդկանց ցույց տված շնորհով շատերի կողմից գոհություն մատուցվի Աստծուն մեզ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:1

Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 15:6

որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 28:6

Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 5:7

Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:7

Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:20-21

Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 2:3

Երբ իմացությանը կանչես և ձայն տաս խոհեմությանը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:21

Լսի՛ր քո ծառայի ու Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ նրանք մատուցում են այս տեղում։ Լսի՛ր դու քո բնակության տեղից՝ երկնքից, և երբ լսես, ների՛ր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:3

Ես օրհներգությամբ կանչեցի Տիրոջը և պիտի փրկվեմ իմ թշնամիներից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 7:59-60

Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա խոսքն ուղղեց Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Եվ Աստված այսպես խոսեց. "Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, նրան ծառա պիտի դարձնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն։ Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղքը նրանց մի՛ վերագրիր»։ Եվ այս ասելով՝ մահացավ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 14:14

Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:9

Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան. ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ