Փիլիմոնին 1:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քույր Ապփիային, Արքիպպոսին՝ մեր զինակցին, և քո տանը հավաքվող եկեղեցուն. Նոր Էջմիածին Աստվածաշունչ նաև քույր Ապփիային, մեր զինակից Արքիպպոսին և քո տանը հավաքվող եկեղեցուն։ |
ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիայից Քրիստոսի առաջին պտուղն է։
Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Տիրոջով ձեզ շատ ողջունում են Ակյուղասն ու Պրիսկիղան այն եկեղեցու հետ միասին, որ նրանց տանն է հավաքվում։
Հարկ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոս եղբորը՝ իմ գործակցին ու զինակցին, որին ուղարկեցիք կարիքներս հոգալու համար,
Արքիպպոսին ասե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության մեջ, որ Տիրոջով ստացար, որպեսզի այն կատարես»։