Որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ, և առողջություն չկա իմ մարմնում։
Իրապես, մարդ շրջում է ստվերի նման, Սակայն իզո՜ւր է խռովվում. Գանձ է դիզում՝ չիմանալով՝ ո՛ւմ համար։
և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։
Աստված մեծ ուժով բռնեց իմ հագուստները. պատմուճանիս օձիքից պինդ բռնեց ինձ։
Մարմինս որդեր ու հողի կոշտեր է հագել. մաշկս ճաքում է ու հալվում։
Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։
Ասում են. «Չարության պատուհաս է հասել նրան, որ ցած է ընկել, այլևս վեր չի կենալու»։
Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծո՛ւն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ։