Անդունդներով, ինչպես հանդերձանքով, ծածկեցիր նրան. ջրերը կանգնում են լեռների վրա։
Աբրահամի՛ սերունդ, ծառաներն եք նրա, Հակոբի՛ որդիներ, ընտրյալներն եք նրա։
Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։
Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։
Այդ բանը պնդելով՝ ցանկանում են մոռանալ, որ Աստծու խոսքով վաղուց ի վեր կային երկինքն ու երկիրը, և երկիրը ջրից անջատվեց, նրա վրա հաստատվեց։