Եվ Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելն ու նրա որդիները՝ Հուդայի որդիները, մեկ մարդու պես վեր կացան՝ իբրև վերակացու Աստծու տան գործն անելու համար. նույնպես և Ենադադի որդիները, նրանց որդիները և նրանց եղբայրները՝ ղևտացիները։
ՆԵԵՄԻԱ 3:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մյուս մասը՝ Ազարիայի տնից մինչև անկյունը և շրջադարձը, նորոգեց Ենադադի որդի Բանուին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանից հետո մեկ այլ բաժին՝ Բեթազարիայից մինչև անկյունը և մինչև շրջադարձը, ստանձնեց Ենգադի որդի Բանին։ |
Եվ Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելն ու նրա որդիները՝ Հուդայի որդիները, մեկ մարդու պես վեր կացան՝ իբրև վերակացու Աստծու տան գործն անելու համար. նույնպես և Ենադադի որդիները, նրանց որդիները և նրանց եղբայրները՝ ղևտացիները։
Մյուս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան և Փաաթ-Մովաբի որդի Ասուբը, նաև Փուռերի աշտարակը։
Նրա մոտ Հեսուի Եզերը՝ Մասփայի իշխանը, նորոգեց մյուս մասը՝ զինարան գնալու ճանապարհի դիմացը, անկյունում։
Նրանից հետո իրենց տների առաջը նորոգեցին Բենիամինը և Ասուբը. նրանից հետո Անանիայի որդի Մաասիայի որդի Ազարիան նորոգեց իր տան մոտերքը։
Նրանից հետո թեկուացիները նորոգեցին մյուս մասը՝ դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը՝ մինչև Ոփաղի պարիսպը։