ՆԵԵՄԻԱ 3:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանից հետո նորոգեցին նրա եղբայրները՝ Ենադադի որդի Բավային՝ Կեիլայի կես բաժնի իշխանը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ նրա կողքին՝ նրա եղբայրները՝ Ադադի որդի Բենային՝ Կելիայի շրջակայքի մյուս կեսի իշխանը։ |
Նրանից հետո նորոգեցին ղևտացիները՝ Բանիի որդի Հռեումը, նրա մոտ նորոգեց Կեիլայի կես բաժնի իշխանը՝ Ասափիան՝ իր բաժնի չափ։
Նրա մոտ Հեսուի Եզերը՝ Մասփայի իշխանը, նորոգեց մյուս մասը՝ զինարան գնալու ճանապարհի դիմացը, անկյունում։
Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Ահա փղշտացիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։