Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 2:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ես եկա Գետի այս կողմի իշխանների մոտ և թագավորի նամակները նրանց տվեցի. թագավորն էլ ինձ հետ զորապետներ և ձիավորներ ուղարկեց։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եկա գետի այն կողմի իշխանների մոտ և նրանց տվեցի թագավորի թղթերը. թագավորն ինձ հետ հզոր առաջնորդներ և ձիեր էր ուղարկել։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 2:9
2 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև ամաչում էի թագավորից, որ ճանապարհին մեզ թշնամուց պաշտպանելու համար զորք և ձիավորներ ուզեմ, քանզի թագավորին ասել էինք, թե մեր Աստծու ձեռքը բոլոր նրան խնդրողների վրա է բարության համար, իսկ նրա զորությունն ու բարկությունը՝ բոլորի վրա, ովքեր թողնում են նրան։


Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։