ՆԵԵՄԻԱ 2:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զորականները չիմացան, թե ուր գնացի և թե ինչ եմ անում. հրեաներին ու քահանաներին և ազնվականներին ու զորականներին և գործը կատարող մյուսներին մինչև այն ժամանակ ոչինչ չէի ասել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պահապանները չիմացան, թե ո՛ւր գնացի և ի՛նչ էի անում. մինչև այն ժամանակը ոչինչ չէի հաղորդել նաև հրեաներին, քահանաներին, ազնվականներին ու զորագլուխներին և մյուսներին, որոնք կատարում էին գործերը։ |
Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։
Նա իր ձեռքը չտարածեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա։ Նրանք տեսան Աստծուն և կերան ու խմեցին։